Օրվա լուր

06.01.2026 18:21


Չապահովագրված և անառողջ համակարգ

Չապահովագրված և անառողջ համակարգ

Նիկոլ Փաշինյանը հակաեկեղեցական, «հոգևոր» և հակապետական արշավին զուգահեռ նաև մեկ այլ աղետ է բերել հունվարի 1–ից։

Առողջապահության ոլորտում, այսպես կոչված, ապահովագրական համակարգի ներդրման անունը կա, ամանումը չկա։ Այն, ինչ «բժշկական ապահովագրության» անվան տակ սրանք բերել են ՀՀ քաղաքացիների գլխին հնարավոր է բնորոշել միայն մեկ բառով՝ «բարդակ»։

Ոչ մեկ չգիտի, թե ինչպես է գործելու համակարգը, ինչպես է ՀՀ քաղաքացին օգտվելու դրանից, ում և ինչպես է փող փոխանցվելու, ինչ է ստանալու քաղաքացին, ինչպես են աշխատելու բժշկական հաստատությունները, բանկերը ինչպես են սպասարկելու քաղաքացիներին, գործատուն ինչ է անելու և այլն։ Ո՛չ քաղաքացին է պատրաստ, ո՛չ պետությունը։

Դավաճանությունն ու ապիկարությունը սրանց պարագայում միահյուսվել են և պատուհաս դարձել մեր երկրի գլխին։

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը