Կարծիք

06.01.2026 10:12


Ուղտաերթ, լամաերթ, բենթլիերթ կարող են անել

Ուղտաերթ, լամաերթ, բենթլիերթ կարող են անել

Կարկառուն ՔՊ-ական պատգամավորներից մեկը ուՂտաերթ ասելով տեսնես ո՞ւմ նկատի ունի։ Ինչքան գտեմ՝ գազանանոցում էլ ուղտ չի մնացել։ Լամա ճարելու հնարավորություն հաստատ ունեն, կարող են լամաերթ անել։ Անգամ կարող են բենթլիերթ էլ անել։

Բայց հնարավոր է, որ ուղտը փոխաբերական իմաստով է ասել՝ հաշվի առնելով մարդկանց վրա թքելու թիմակցի փորձը։

Ամեն դեպքում Նիկոլն իր թիմակիցների հանդեպ պետք է ազնիվ լինի ու հավատից, եկեղեցուց, ինտելեկտից հեռու որոշ կարկառուն ՔՊ-ականներին բացատրի, որ ուխտերթը ամենևին էլ ուղտերով երթ չի նշանակում, ուղտերի քարավանով փողոցներով չեն տեղաշարժվելու, ուղտով եկեղեցի չեն մտնելու (հուսանք)։ Պետք է բացատրի, որ ուղտերթի անվան տակ Կճոյանի հետ պետք է ուղղակի վաղը Երևանի փողոցները չափչփեն, մարդկանց նյարդերի հետ խաղան։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը