Կարծիք

04.01.2026 14:18


Խաղի նոր կանոններ են գծվում, նոր մեթոդներ ու մեխանիզմներ են կիրառվում

Խաղի նոր կանոններ են գծվում, նոր մեթոդներ ու մեխանիզմներ են կիրառվում

Տեղի ունեցածը, կարծում եմ, բոլորին է ցնցել՝ լինես շարքային քաղաքացի, թե քաղաքագետ։

Խաղի նոր կանոններ են գծվում, նոր մեթոդներ ու մեխանիզմներ են կիրառվում — երբեմն այնպիսիք, որոնք դեռ ոչ վաղ անցյալում անհնարին կամ աբսուրդ կհամարվեին։ Բայց ունենք այն, ինչ ունենք։

Ասում են՝ «նարկոբառոն ենք բռնել»…

Բայց Վենեսուելան ԱՄՆ ուղղությամբ նարկոտրաֆիկի մեջ նույնիսկ թոփ 5-ում չէ։

Կոլումբիան, Պերուն ու Մեքսիկան մի կողմ թողնված, թիրախը դարձել է նավթով հարուստ և Իրանի, Չինաստանի ու Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունեցող երկիրը։

Այս ամենը առաջացնում է հարցեր.

1. Սենց կարելի՞ էր։

Ի դեպ, դեռ նույնիսկ չեմ հասկանում իմ վերջնական գնահատականն ու դիրքորոշումն այս ամենի վերաբերյալ։ Մի կողմից՝ այո, սա աբսուրդ է, բայց մյուս կողմից՝ սա առաջին անգամն է, երբ քաղաքական գործընթացներից տուժում են հենց քաղաքական դերակատարները, այլ ոչ թե հասարակ ժողովուրդը։

2. Եթե Ռուսաստանը կամ Իրանն ուժով մտնեին մի երկիր և գողանային դրա ղեկավարին, ամբողջ աշխարհը նույն ձև լուռ ու զուսպ կսպասե՞ր հաջորդ օրվան, երբ ռուս կամ պարսիկ ղեկավարը պրեսս-կոնֆերանս կտար և կհայտարարեր, որ եկել է հերթական նավթով երկիրը «փրկելու»։

3. Ի վերջո որն է գոյություն ունեցող միջազգային կազմակերպությունների իմաստը։

Ո՞րն է օրինակ ՄԱԿ-ի դերը, եթե բոլորը գիտեն, որ հարձակումից առաջ կա ավտորիզացիա ստանալու կարգ, բայց միևնույնն է՝ այդ ընթացակարգը անտեսվում է։ Եվ ամենից հաճախ այն անտեսում են հենց նրանք, ովքեր այդ կազմակերպությունների ներսում ունեն ամենամեծ կշիռը։

Ո՞րն է այդ ամբիոնների իմաստը, եթե մենք բոլորս տեսնում ենք, որ որևէ իրական վերահսկողություն կամ համաշխարհային մեխանիզմ դեպի հավասար և արդար խաղաղություն գոյություն չունի։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը