Տաթև-Կապան ճանապարհին մեքենաներ են բախվել, 4 վիրավոր կա
Այսօր՝ հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Տաթև-Կապան ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Էդգար Բ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և Երևանի բնակիչ 44-ամյա Ռաֆայել Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։
Վթարի հետևանքով վարորդներից Էդգար Բ․-ն և 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։