Վենեսուելայի նախագահ Մադուրոն ու նրա կինը ձերբակալվել ու դուրս են բերվել երկրից․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լայնամասշտաբ հարված է հասցրել Վենեսուելային, որի նախագահ Նիկոլաս Մադուրոն ու նրա կինը ձերբակալվել ու դուրս են բերվել երկրից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է CNN-ը, այս մասին Դոնալդ Թրամփը գրառում է կատարել Truth Social հարթակում։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները հաջողությամբ իրականացրել են խոշորածավալ հարված Վենեսուելայի և նրա առաջնորդի՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, որը իր կնոջ հետ միասին ձերբակալվել և դուրս է բերվել երկրից»,-գրել է նա՝ մանրամասնելով, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ իրավապահ մարմինների հետ համատեղ։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին մեղադրանք է առաջադրվել թմրանյութային ահաբեկչության, կոկաինի ներմուծման դավադրության, գնդացիրների և ավերիչ սարքերի ապօրինի պահման, ինչպես նաև գնդացիրների և ավերիչ սարքերի պահպանման դավադրության համար՝ ընդդեմ Միացյալ Նահանգների։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փամելա Բոդին X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
Նա նշել է, որ Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, մեղադրական եզրակացությամբ ներգրավվել են Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարանում։