Իրանի արտգործնախարարը վտանգավոր է համարել Թրամփի հայտարարությունը իրանցի ցուցարարներին օգնելու մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը գտնվում են լիակատար պատրաստվածության վիճակում և հստակ գիտեն, թե որտեղ պետք է հարվածեն Իրանի ինքնիշխանության որևէ խախտման դեպքում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Աբբաս Արաղչին հայտարարել է X-ի միկրոբլոգում հրապարակած գրառման մեջ՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների։
Արաղչին անխոհեմ և վտանգավոր է համարել Թրամփի հայտարարությունը՝ շեշտելով, որ Իրանի ժողովուրդը վճռականորեն կմերժի իր ներքին գործերին ցանկացած միջամտություն։
Նրա խոսքով՝ Իրանում այն մարդիկ, որոնք տուժել են փոխարժեքի ժամանակավոր տատանումներից, վերջին շրջանում խաղաղ բողոքի ակցիաներ են անցկացնում, որի իրավունքը նրանք լիովին իրավունք ունեն։
Արտգործնախարարն ընդգծել է, որ այդ ակցիաների ընթացքում գրանցվել են առանձին բռնի անկարգություններ և ոստիկանների ուղղությամբ հրավառ նյութեր նետելու դեպքեր, ինչը նա անթույլատրելի է համարել։
Ավելի վաղ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է օգնել իրանցի ցուցարարներին, եթե Իրանի իշխանությունների կողմից նրանց նկատմամբ բռնություն կիրառվի։ Իրանի իշխանությունները իրենց հերթին անպատասխան չեն թողել ԱՄՆ նախագահի հայտարարությունը։
Truth Social սոցիալական ցանցում նա մասնավորապես գրել է․
«Եթե Իրանի իշխանությունները կրակեն և դաժանաբար սպանեն խաղաղ ցուցարարներին, ինչը նրանց համար սովորություն է, Ամերիկայի Միացյալ Նահանգները կհասնեն նրանց օգնության։ Մենք պատրաստ ենք գործողությունների։ Շնորհակալ եմ այս հարցի նկատմամբ ուշադրության համար»։
Թրամփի այս հայտարարությանն արձագանքել է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
«Մենք կարծում ենք, որ բողոքող ձեռնարկատերերը ոչ մի կապ չունեն ապակառուցողական էլեմենտների հետ, և Թրամփը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ի կողմից այս ներքին հարցին միջամտելը հավասարազոր է ամբողջ տարածաշրջանի ապակայունացմանը և ամերիկյան շահերի ոչնչացմանը»,-գրել է Լարիջանին X-ի իր միկրոբլոգում։
Լարիջանիի խոսքով՝ Թրամփի գրառումից հետո պարզ է դառնում, թե ով է հրահրողը և փորձում ապակայունացնել ներքին կյանքը Իրանում։ «Ամերիկացի ժողովուրդը պետք է իմանա, որ Թրամփն է սկսել այս ավանտյուրան։ Պահպանեք ձեր զինվորներին»,-գրել է Լարիջանին։
Իրանի մայրաքաղաք Թեհրանում դեկտեմբերի 29-ից բողոքի ակցիաներ էին սկսել առևտրականները՝ իրենց դժգոհությունն արտահայտելով իրանական ռիալի կտրուկ արժեզրկման առնչությամբ։ Ցուցարարները իրենց գործընկերներին կոչ էին արել փակել խանութները և միանալ իրենց ակցիային։ Իրանական որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օրեր առաջ ցուցարարներին միացել են թեհրանյան համալսարանների ուսանողները։ Ըստ իրանական որոշ լրատվամիջոցների հաղորդումների՝ բողոքի ցույցերի մասշտաբներն ընդլայնվել են՝ ընդգրկելով տարբեր քաղաքներ երկրի տարբեր նահանգներում։ Ըստ հաղորդումների՝ որոշ քաղաքներում բախումներ են արձնագագրվել անվտանգության ուժերի և ցուցարարների միջև, որոնց հետևանքով կան նաև զոհեր։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր հերթին Իրանի ներքին գործերի նախարար Էսքանդար Մոմենիին հանձնարարել է ցուցարարների հետ երկխոսություն սկսել, ինչպես նաև հայտարարել է երկրի բանկային և ֆինանսական համակարգերում բարեփոխումների մասին։