Սպասվում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունվար. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
Հանրապետությունում հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը` նորմայի սահմաններում:«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ սպասվում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունվար:
«Եթե ավելի կոնկրետ` հունվարին փոփոխական եղանակ է սպասվում։ Առաջին տասնօրյակում մեր երկիրը հիմնականում գտնվելու է ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում։ Հատկապես հունվարի 3- 4-ն ընկած ժամանակահատվածում այսօրվա համեմատ օդի ջերմաստիճանը երկրի ամբողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով»,-ասաց Գագիկ Սուրենյանը՝ ընդգծելով, որ առավել ցուրտ եղանակը կպահպանվի մինչև հունվարի 9-ը։
Հունվարի երկրորդ և երրորդ տասնօրյակներում հիմնականում հանրապետությունում կգերակշռեն հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքները: Դրա արդյունքում օդի ջերմաստիճանը հունվարի երկրորդ տասնօրյակից սկսած առաջին տասնօրյակի համեմատ զգալի կբարձրանա:
«Ինչ վերաբերում է առաջիկա օրերին, ապա քանի որ մեր երկիրը դեռ գտնվում է ցիկլոնի ազդեցության գոտում, հետևաբար որոշ մարզերում տեղ-տեղ ձյան տեսքով տեղումները կպահպանվեն։ Դեկտեմբերի 30-ի ցերեկը և դեկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը երկրի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ին կեսօրից հետո միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հաջորդ ցիկլոնը: Այսպիսով, դեկտեմբերի 31-ի կեսօրից հետո, հունվարի 1-ին, հունվարի 2-ին կլինեն ձյան տեսքով տեղումներ։
Հունվարի 30-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով, դեկտեմբերի 31-ին կբարձրանա 8-10 աստիճանով, իսկ հունվարի 3-ից հետո կրկին կնվազի»,-ավելացրեց Գագիկ Սուրենյանը։
Սպասվում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունվար. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
Հանրապետությունում հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը` նորմայի սահմաններում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ սպասվում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունվար: