Էդվարդ Նալբանդյանի և Բենիտա Ֆեռերո-Վալդների հանդիպումը Պրահայում
Ս.թ. մայիսի 6-ին' Պրահա ժամանելուն պես, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդանն հանդիպում ունեցավ Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ:
Նախարար Նալբանդյանն ու հանձնակատար Ֆեռերո-Վալդները հանգամանալից զրույց ունեցան Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության տարբեր ոլորտների շուրջ, մասնավորապես Եվրոպական հարեւանության քաղաքականությամբ նախատեսված գործողությունների ծրագրի կատարման ընթացքի, Հայաստանի պետական կառույցներում բարեփոխումներին օժանդակող ԵՄ խորհրդատուների խմբի աշխատանքների վերաբերյալ:
Անդրադառնալով մայիսի 7-ին Պրահայում կայանալիք Արեւելյան գործընկերություն ծրագրի գագաթաժողովին' Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Եվրոպական միության հետ համագործակցության այս նոր ձեւաչափը զգալի ներուժ է պարունակում, եւ Հայաստանը մտադիր է ակտիվորեն մասնակցել այդ ծրագրին:
ԵՄ հանձնակատարի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Բենիտա Ֆեռերո-Վալդները Եվրոպական Հանձնաժողովի անունից իր լիակատար աջակցությունը հայտնեց այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
Զրուցակիցները անդրադարձան նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուծալուծման հնարավորություններին եւ տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին:

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն