Քաղաքական

22.12.2025 20:26


Եկեղեցու դեմ արշավը հրահանգված է օտարերկրյա կենտրոններից. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)

Եկեղեցու դեմ արշավը հրահանգված է օտարերկրյա կենտրոններից. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)

«Հերթական խայտառակությունը տեղի ունեցավ, երբ 10 տիրադավ եպիսկոպոսներն իրենց փոքրաթիվ համակիրների միջոցով փորձեցին գրոհել Մայր Աթոռը, ինչ-որ նամակներ կարդացին, փորձեցին հանդիպել Վեհափառի հետ, այնուհետեւ փորձ արեցին ներխուժել Մայր Աթոռ: Ակնհայտ դարձավ, որ հանրային լեգիտիմությունից դուրս է այս շարժումը»,-«Հայելի» ակումբում նշեց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը:

«Ակնհայտ էր, որ չկար այն կրիտիկական մասսան, որ իշխանությունները ներկայացնում էին, Նիկոլ Փաշինյանը նշում էր, թե իբր հանրային պահանջ կա եկեղեցու վրա գրոհելու՝ բարեփոխման անվան տակ: Այս համատեքստում կարող ենք ասել, որ այդ օրը տեղի ունեցավ հերթական խայտառակությունը՝ նիկոլական աղանդի կողմից, հակաքրիստոնեական արշավի շրջանակներում Հայ Առաքելական եկեղեցու դեմ:

Առաջին խայտառակությունը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ 10 տիրադավ եպիսկոպոսները՝ Նավասարդ ԿՃոյանի գլխավորությամբ, հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ: Դրանից հետո այն չեզոք մարդիկ, որոնք մի քիչ կասկածում էին, թե գուցե Նիկոլ Փաշինյանը փորձում է ինչ-որ բան փոխել եկեղեցում, բայց երբ տեսան, թե ինչպես Կճոյանին տարավ դրեց կողքը, բոլորի համար համակ ակնհայտ դարձավ, որ Փաշինյանը մոլագարի մղումով փորձում է հասնել իր նպատակին, կաթողիկոսին գահընկեց անել, իր քիմքին հաճո կաթողիկոս դնել»,-հավելեց Դերենիկ Մալխասյանը: Նրա խոսքով. «Եկեղեցու դեմ արշավը հրահանգված, պատվիրված է օտարերկրյա կենտրոններից, ընդ որում, առաջին կենտրոնը գլոբալիստականն է, որը հրահանգներ է տալիս Նիկոլ Փաշինյանին: Ուղղակի նմանությունները ապշեցուցիչ են՝ համեմատելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ, որտեղ եւս կալանավորում են եպիսկոպոսին, ձեռնաշղթաներով բերում դատարան:

Առաջին խայտառակությունը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ 10 տիրադավ եպիսկոպոսները՝ Նավասարդ ԿՃոյանի գլխավորությամբ, հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ: Դրանից հետո այն չեզոք մարդիկ, որոնք մի քիչ կասկածում էին, թե գուցե Նիկոլ Փաշինյանը փորձում է ինչ-որ բան փոխել եկեղեցում, բայց երբ տեսան, թե ինչպես Կճոյանին տարավ դրեց կողքը, բոլորի համար համակ ակնհայտ դարձավ, որ Փաշինյանը մոլագարի մղումով փորձում է հասնել իր նպատակին, կաթողիկոսին գահընկեց անել, իր քիմքին հաճո կաթողիկոս դնել»,-հավելեց Դերենիկ Մալխասյանը:

Նրա խոսքով. «Եկեղեցու դեմ արշավը հրահանգված, պատվիրված է օտարերկրյա կենտրոններից, ընդ որում, առաջին կենտրոնը գլոբալիստականն է, որը հրահանգներ է տալիս Նիկոլ Փաշինյանին: Ուղղակի նմանությունները ապշեցուցիչ են՝ համեմատելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ, որտեղ եւս կալանավորում են եպիսկոպոսին, ձեռնաշղթաներով բերում դատարան:

Մյուսը վերաբերում է ադրբեջանաթուրքական կենտրոնի կողմից հրահանգավորված լինելուն: Բազմաթիվ անգամներ ասել ենք, որ եկեղեցու դեմ արշավը Նիկոլ Փաշինյանը սկսեց այն բանից հետո, երբ կաթողիկոսը Ժնեւում բարձրաձայնեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին վերադարձնելու, արցախահայերի իրավունքների խնդիրները: Այդտեղից սկսվեցին Փաշինյանի հարձակումները Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականների վրա: Մի խոսքով՝ մի կողմից Նիկոլ Փաշինյանի նեղքաղաքական շահերն են, մյուս կողմից իմ թվարկած կենտրոնների շահերն ու հրահանգները»:

Աղբյուրը՝ aravot.am

Այս խորագրի վերջին նյութերը