Վաղարշապատի ավագանու նիստում ՔՊ-ն շատ վիճահարույց նախագծեր է ներկայացրել
Հարգելի՛ վաղարշապատցիներ,
Դեկտեմբերի 23–ին տեղի է ունենալու Վաղարշապատ խոշորացված համայնքի նորընտիր ավագանու նիստը։ Ընդգրկված են բազմաթիվ հարցեր, որոնց մի մասը բացարձակապես կապ չունի Վաղարշապատի ու շարքային վաղարշապատցու հետ և վերաբերում է բացառապես իշխող ուժի շահերին։
«Քաղաքացիական պայմանագիրը» շատ վիճահարույց նախագծեր է ներկայացրել, որոնց վերաբերյալ «Մայր Հայաստան» խմբակցությունն իր գնահատականները կհնչեցնի ինչպես ավագանու նիստի ժամանակ, այնպես էլ այլ հարթակներում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է համայնքի բյուջեի կառավարմանը։ Ինչպես նախընտրական փուլում էինք բազմիցս նշել՝ տեղական բյուջեն, մեղմ ասած, անարդյունավետ է կառավարվում։ ՔՊ–ն առաջնորդվում է «Յուրայիններին՝ ամեն ինչ և բյուջեի հաշվին, իսկ հասարակ քաղաքացիներին՝ տուրքերի ու վճարների մուծման պարտավորություն» սկզբունքով։ Հենց այդ սկզբունքից ելնելով էլ մի քանի նախագծեր են ներկայացվել։
Առայժմ այսքանը։ Նախագծերի, ավագանու նիստում քննարկվելիք հարցերի և «Մայր Հայաստանի» առաջարկների մասին ավելի դետալիզացված կներկայացնեմ հաջորդիվ։
Հետևե՛ք ավագանու նիստերին ու «Մայր Հայաստան» խմբակցության գործունեությանը, ակտիվ կապի մեջ եղե՛ք մեզ հետ, փոխանցե՛ք մեզ համայնքային խնդիրների մասին ձեր տեղեկությունները, և մենք դրանց անպայման կարձագանքենք։
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, Վաղարշապատի «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից