Քաղաքական

19.12.2025 17:08


Գերագույն հոգևոր խորհրդի կազմից դուրս են եկել Աբրահամ, Գևորգ և Վազգեն Սրբազանները. Տեր Եսայի (տեսանյութ)

Գերագույն հոգևոր խորհրդի կազմից դուրս են եկել Աբրահամ, Գևորգ և Վազգեն Սրբազանները. Տեր Եսայի (տեսանյութ)

Վեհափառ Հայրապետը իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն է. Մայրը թոռի բնականոն գործունեության առումով որևէ բան փոխված չէ, և Մայրը թոռը ի դեմս Վեհափառ Հայրապետի միաբանության շարունակում է իր գործունեությունը, իր առաքելությունը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

«Երեկվա դեպքերի հետ կապված պարզապես ցավալի է այն իրողությունը, որ մենք կարող ենք այսպիսի փաստի անդրադառնալ, բայց ամեն դեպքում մենք գիտենք և վստահ ենք, որ մեր ժողովուրդը մեր հավատացյալ հայորդիները եկեղեցու կողքին են, ամուր են կանգնած իրենց հոգևոր զգացումների և ապրումների մեջ և բնականաբար, մեր ժողովրդի համար եկեղեցին կարևոր արժեք և կարևոր հոգևոր կառույց է, որ միշտ պետք է պահպանել ոչ թե գոռալով, այլ աղոթքով, հավատարիմ մնալով եկեղեցուն և եկեղեցու վարդապետությանը»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ 10 եպիսկոպոսները երեկ Մայր աթոռի քարտուղարություն նամակ են փոխանցել Վեհափառ Հայրապետի հրաժարականի պահանջով, և հայտարարեցին, որ հաջորդը իրենք են գալու Մայր տաճարում աղոթք անելու, ժամերգություն կամ պատարագ անցկացնելու, Տեր Եսային ասաց. «Ես նամակի բովանդակությանը ծանոթ չեմ, կարող եմ ենթադրել մոտավորապես բովանդակությունը ինչպիսին պիտի լինի։ Եթե այդ նամակին արձագանք լինի, մենք պատշաճորեն այդ մասին կծանոցենք։

Ինչ վերաբերում է Մայր աթոռում աղոթքին, Մայր տաճարի դռները բոլորի համար բաց են և ցանկացած պահի որևէ մեկը կարող է գալ իր աղոթքը բարձրացնել մեզ հետ միասին»։

Հարցին՝ երբ ի վերջո, կարգալույծ կարվեն Վեհափառի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները, նա պատասխանեց. «Մայր Աթոռը շարունակում է կանոնականության սահմաններում իր գործունեությունը և այդ կոչերը հնչեցնել։ Սա պրոցես է, որը ամենակարևորը՝ պետք է լինի կանոնականության սահմաններում՝ պահպանելով եկեղեցու առաքելություն անխաթար։ Մնացածը ընթացք է և առաջիկայում կտեսնենք»։

Լրագրողներին հետաքրքրում էր նաև, թե ովքեր են Վեհափառի որոշմամբ դուրս եկել Գերագույն հոգևոր խորհրդի կազմից։ Տեր Եսային նշեց, որ Գերագույն հոգևոր խորհրդի կազմից դուրս են եկել Աբրահամ Սրբազանը, Գևորգ Սրբազանը և Վազգեն Սրբազանը. «Նրանց փոխարինելու են Մակար Սրբազանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս սրբազանը և երրորդի անունը չեմ հիշում։ Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ընտրվում կամ նշանակվում են կախված աշխարհագրական դիրքից, աշխարհամասից և նաև տվյալ թեմի առաջնորդ լինելու հանգամանքից»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը