Եկեղեցու դեմ Մայր Աթոռում Նիկոլ Փաշինյանի իրականացրած ակցիան տապալվեց։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի ինչպե՞ս կարելի է խոսել Եկեղեցու բարենորոգումից և դեմ տալ ամենավարկաբեկված և նյութապաշտ «հոգևորականներին»։ Դա նշանակում է հենց էն գլխից տապալել Եկեղեցու բարենորոգումը և ցույց տալ, թե իրականում որն է քո բուն նպատակը։
Այս մասին ասել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։
«Ինչպե՞ս կարող է Նիկոլ Փաշինյանը «Բենթլի Սամո» մականունը կրող Կճոյանով կամ խայտառակ վարկանիշ ունեցող Վազգեն Միրզախանյանով բարենորոգել Եկեղեցին։ Կամ հենց Նիկոլն ինքն ո՞վ է, որ բարենորոգի մեր Եկեղեցին։
Այդ 10 կամ 7 ու կես հոգևորականներն աղոթում են ոչ թե հանուն հոր և որդու, այլ գործում են հանուն «Բենթլիի» և Նիկոլի։ Դրա համար էլ գլուխները կախ, թիկնազորով, կարտոֆիլի պարկերի նման լցվեցին միկրոավտոբուսի մեջ և բերվեցին դեպքի վայր։ Ու խայտառակ վանկարկումների և սուլոցների ներքո հեռացվեցին այդ նույն դեպքի վայրից։
Եվ այս խայտառակ պատմության մեջ Նիկոլ Փաշինյանին աջակցում է մի կեղծ դպիր՝ ատամնատեխնիկ, մի չկայացած խուլիգան դերասան, մի ղժղժան կին և մի շարիկովատիպ համայնքապետ։ Նույնիսկ Չալո անունով շունը նրանց հետ չէ, որովհետև չի ուզում վարկաբեկվել։
Բայց դե, ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիքի, որովհետև այս ամենի արդյունքում բենթլիները և պնակալեզներն ինքնաբերաբար դուրս են վռնդվում մեր Եկեղեցուց»,-նշել է Արեգնազ Մանուկյանը:
Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ)