Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ)
Այսօր տիրադավ եպիսկոպոսների ու ֆեյք հոգևորականների Էջմիածին ուղարկելով՝ Նիկոլը փորձում էր ցույց տալ, որ եկեղեցու դեմ հարձակումները գոնե մի փոքր լեգիտիմություն ունեն։ Սակայն բոլորովին հակառակ պատկերը ստացվեց։ Ֆեյք քահանա Ստյոպին Մայր Տաճարի տարածք բերեցին 10-ից ավելի ոստիկաններով ու ԱԱԾ-ականներով շրջապատված։
Սրանք այնքան շփոթված ու վախեցած են Մայր Աթոռի տարածքում հավաքված հազարավոր իրական հավատացյալների ներկայությունից, որ Ստյոպին սխալ ուղղությամբ էին բերում։ Բնականաբար, նրան դիմավորեցին «Հուդա», «դավաճան» ու նմանատիպ այլ վանկարկումներով։ ՔՊ-ական քարոզիչներից մեկի հուշումից հետո միայն հասկացան, որ ֆեյք քահանային այլ կողմ պետք է տանեն, որտեղ հավաքված էին տիրադավ եպիսկոպոսների մի քանի հարյուր կողմնակիցներ։ Կողմնակից ասելը այս պարագայում չափազանցություն է, քանի որ հավաքվածները նիկոլական քաղաքապետերի, մարզպետերի ու պատգամավորների կողմից բերված մարդիկ էին։
Դրանից հետո «գազելի» մեջ դրած, մի քանի տասնյակ իրավապահների ուղեկցությամբ Մայր Աթոռ բերեցին տիրադավ եպիսկոպոսներին։ Վեհարան ու Մայր Տաճար մտնելու նրանց փորձերը ձախողվեցին՝ իրական հավատացյալների ամոթանքների ու վանկարկումների արդյունքում։ Նիկոլի զորքերը շրջիկ եպիսկոպոսներին ստիպված նորից դրեցին «գազելը» ու հետ տարան։
Այսպես անփառունակ ավարտ ունեցավ տիրադավ եպիսկոպոսների ու ֆեյք քահանաների արշավանքը Մայր Աթոռի վրա։
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից