Կարծիք

17.12.2025 18:43


Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա

Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա

Վարչակարգի պարագլխի հետ հանդիպած սեպարատիստ եպիսկոպոսների անունից հայտարարություն է տարածվել՝ առանց ազգանունների ու ստորագրությունների, ըստ որի, վաղը, դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, գնալու են Մայր Աթոռ, որ պահանջեն Կաթողիկոսի հրաժարականը: Մոտավորապես այն սցենարով, ինչպես 2018-2019-ին շրջափակում էին դատարաններն ու ծեծում դատավորներին: Այդ ամենն անում էին ժողովրդի անունից, որ դատարաններն ու Սահմանադրական դատարանը «վերադարձնեն ժողովրդին»: Ուղղակի, այս անգամ, «հպարտ քաղաքացիների» փոխարեն կոչն ուղղված է «հավատավոր ժողովուրդ»-ին, բնականաբար, հավատավոր ժողովուրդը տեղյակ չէ, որ իրենց փոխարեն որոշումը կայացվում է բազմաթիվ live-ով հայտնի սենյակում:

Հիմա, ըստ մամուլում հրապարակված տվյալների, բազմաթիվ անբարոյական արարքներով, բնական եւ անբնական, ու կոռուպցիայի մեջ կասկածվող մի խումբ եպիսկոպոսների միջոցով փորձում են «մաքրել» եկեղեցին: Հայտարարությանը Կայա Կալլասը դեռ չի միացել:

Եպիսկոպոսներն արդեն բացահայտ կերպով նաև քաղաքականությամբ են զբաղվում:

Ներքաղաքական կոչ

-----------

- «Մայր Եկեղեցու այսօրվա անմխիթար վիճակը սպառնալիք է ստեղծում նաև մեր ազգային և պետական անվտանգային շահերին»:

Արտաքին քաղաքական կոչ

------

- «Միասնական կամք դրսևորել, միանալ մեզ և ձեր արդար բողոքի ձայնը բարձրացնել Եկեղեցու վարկն ու հեղինակությունը միտումնավոր ոչնչացման տանող այս կործանարար, հակականոնական ընթացքի դեմ՝ իսպառ մերժելով Հայ Եկեղեցին օտարի շահերին ծառայեցնելու բոլոր տեսակի ճիգերն ու ջանքերը»:

Դե ինչ, տեսնենք քանի հատ «հավատավոր ժողովուրդ», չհաշված հավատավոր ոստիկաններին ու ԱԱԾ աշխատակիցին, կմասնակցի այդ հավաքին:

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը