Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դիմել է Եվրամիությանը՝ ակնկալելով արտաքին միջամտություն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Այնպես, ինչպես որ դա արվեց Մոլդովայում։ Այս մասին հայտարարել է Կալասը։ Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում նշել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։
«Փաստորեն, առավոտից երեկո ինքնիշխանության մասին խոսող և դրսի ուժերի կոշիկները լիզելը քննադատող Նիկոլ Փաշինյանն ինքն է դիմում արտաքին ուժերի օգնությանն իր իշխանությունը վերարտադրելու համար:
Արտաքին ուժերի օգնությամբ իրաթոռ պահելը Նիկոլ Փաշինյանի համար նորություն չէ:2021 թվականին էլ նա բացահայտ քաղաքական օգնություն ստացավ Թուրքիայից ու Ադրբեջանից: Եվ սա այն նույն Նիկոլ Փաշինյանն է, ով իր ընդդիմախոսների մեջ տեսնում է արտաքին ուժերի գործակալների և քննադատում դրսի ուժերի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին:
Մենք գործ ունենք հերթական նիկոլության հետ, երբ քննադատողն անում է այն, ինչն ինքն է քննադատում: Այսինքն, նույն Նիկոլ Փաշինյանի հետ, ով քննադատելով արտաքին ուժերի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին՝ ի՛նքն է Հայաստանի ինքնիշխանությունը հանել աճուրդի»,-նշել է նա:
Դրսի կոշիկ լիզողները․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դիմել է Եվրամիությանը՝ ակնկալելով արտաքին միջամտություն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Այնպես, ինչպես որ դա արվեց Մոլդովայում։ Այս մասին հայտարարել է Կալասը։ Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում նշել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։
«Փաստորեն, առավոտից երեկո ինքնիշխանության մասին խոսող և դրսի ուժերի կոշիկները լիզելը քննադատող Նիկոլ Փաշինյանն ինքն է դիմում արտաքին ուժերի օգնությանն իր իշխանությունը վերարտադրելու համար:
Արտաքին ուժերի օգնությամբ իր աթոռ պահելը Նիկոլ Փաշինյանի համար նորություն չէ: 2021 թվականին էլ նա բացահայտ քաղաքական օգնություն ստացավ Թուրքիայից ու Ադրբեջանից: Եվ սա այն նույն Նիկոլ Փաշինյանն է, ով իր ընդդիմախոսների մեջ տեսնում է արտաքին ուժերի գործակալների և քննադատում դրսի ուժերի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին: