Լրահոս

13.12.2025 09:48


Իշխանությունը պետական ծառայողներին պարտադրում է մեկ մարդու նման խնջույքների մասնակցել․ «Հրապարակ»

Իշխանությունը պետական ծառայողներին պարտադրում է մեկ մարդու նման խնջույքների մասնակցել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Պարզվում է, իշխանությունը պետական ծառայողներին պարտադրում է ոչ միայն ժողովների, միջոցառումների ներկայանալ, ինչպես նոյեմբերի 22-ին՝ ՄՀՀ-ում պետական ծառայողների համաժողովին, այլեւ՝ մեկ մարդու նման խնջույքների մասնակցել։ Մենք տեղեկացանք, որ ՏԿԵ նախարարության աշխատակիցներին հորդորել են անպայման մասնակցել տարեվերջյան հավաքույթին, որը, ի դեպ, կազմակերպվում է աշխատակիցների հաշվին։

Խնջույքը նախատեսված է դեկտեմբերի 29-ին՝ «Բերգամո» ռեստորանում, յուրաքանչյուրը 25 հազարական դրամ է մուծվել այդ պարտադրված կորպորատիվի համար։ Մեզ ասացին, որ գրեթե բոլոր գերատեսչություններն էլ տարեվերջյան խնջույքներ են կազմակերպում, որ ցույց տան, թե պետական ծառայողներն իշխանությունների հետ են»:

Այս խորագրի վերջին նյութերը