Կարծիք

12.12.2025 15:30


ԵՄ-ն աննախադեպ քայլ կատարեց Մոսկվայի նկատմամբ. ինչպե՞ս կպատասխանի Պուտինը․ Politico

ԵՄ-ն աննախադեպ քայլ կատարեց Մոսկվայի նկատմամբ. ինչպե՞ս կպատասխանի Պուտինը․ Politico

ԵՄ երկրները երեկ, մեծամասնությամբ,հաստատել են Եվրոպայում արգելափակված ռուսական ակտիվները մշտապես սառեցնելու իրավական մեխանիզմը։ Սակայն ԵՄ ոչ բոլոր անդամներն էին համաձայն այս որոշման հետ, որը թույլ է տալիս ռուսական այդ միջոցները Կիևին փոխանցել որպես վարկ։

ԵՄ որոշումը խաթարում է Կրեմլի հույսերը, որ միջոցները կապասառեցվեն՝որպես խաղաղ կարգավորման մաս,մարտական ​​գործողությունների ավարտից հետո։

ԵՄ դեսպանները Եվրահանձնաժողովին արտակարգ լիազորություններ են տվել՝ սառեցնելու Ռուսաստանի 210 միլիարդ եվրոյի պետական ​​ակտիվները, մինչև Կրեմլը չվճարի Ուկրաինային փոխհատուցումը։

ԵՄ-ի նոր արտակարգ լիազորությունները ուժի մեջ կմնան, մինչև՝ «Ռուսաստանը դադարեցնի ռազմական գործողությունները Ուկրաինայի դեմ և չվճարի նրան փոխհատուցում», նշում է ամերիկյան Politico ամսագիրը:

ԵՄ-ն օրենսդրության նման արմատական ​​փոփոխությունը արդարացրեց՝ պնդելով, թե ռուսական ակտիվների վերադարձը կվնասի ԵՄ տնտեսությանը:

Բանն այն է, որ ըստ Politico-ի՝ ԵՄ երկրները այլևս չունեն ավելորդ ռեսուրսներ՝ Ուկրաինային օգնելու համար: Հրաժարվելով ռուսական էժան էներգակիրներից՝եվրոպական տնտեսությունը հայտնվել է ծանր ճգնաժամի մեջ:

Մինչդեռ,եթե Ուկրաինան չստանա անրաժեշտ օգնություն, ապա, ըստ եվրոպական վերլուծաբանների, ուկրաինական ճակատը շատ արագ կարող է փլուզվել:

Բացի այդ, ըստ պարբերականի, դա կլիներ վատ մեսիջ ուկրաինական հանրության այն հատվածի համար, ովքեր հույսերը կապում են ԵՄ-ի, այլ ոչ թե Պուտինի և Թրամփի հետ:

Ըստ ամերիկյան պարբերականի՝ այս քայլով եվրոպական վերնախավը փաստացի հարված է հասցնում նաև Թրամփին, ռուսական ակտիվների խնդիրը դուրս բերելով բանակցային փաթեթից:

Սակայն, Հունգարիան ավելի ուշ հրապարակային հայտարարությամբ վիճարկել է այս որոշումը՝ այն հիմքով, որ այն խախտում է ԵՄ օրենսդրությունը և խաթարում է Հանձնաժողովի չեզոքությունը։

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, նույնպես նամակ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստային՝ արտահայտելով իր կառավարության անհամաձայնությունը «Ուկրաինայի ֆինանսական խնդիրները լուծելու՝ առաջիկա տարիներին նրա ռազմական ծախսերը հոգալու միջոցով»։

Սակայն ԵՄ-ի ծանր տնտեսական վիճակն այլևս թույլ չի տալիս եվրոպական ներկայիս լիդերներին պահպանել իրենց իսկ երկրների կողմից հաստատված իրավական նորմերը:

ԵՄ գործադիր մարմինը սկզբում առաջարկեց իրավական մեխանիզմ՝ Ուկրաինայի կարիքների համար սառեցված 210 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվները, որոնց մեծ մասը պահվում է բելգիական Euroclear պահոցում, օգտագործելու առանձին ծրագիրն ամրապնդելու համար։

Սակայն, Բելգիան դեմ արտահայտվեց ծրագրին՝ մտահոգություններ ունենալով, որ Ռուսաստանը կստիպի մարել վարկը, եթե այն վերադարձնի միջոցները։

Բելգիայի մտահոգությունները մեղմելու համար հանձնաժողովը հինգշաբթի օրը հաստատված իրավական առաջարկից հեռացրեց վարկին վերաբերող բոլոր հղումները։

Սակայն դա Մոսկվայի համար փոքր սփոփանք է լինելու,և ռուսների կողմից պատասխան քայլը չի ուշանա:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը