Այս ճանապարհը հիմնանորոգվել է մոտ 4 ամիս առաջ:Օրերս տեղացած թույլ անձրևը բավական էր շինարարական թերությունները «ջրի երես» հանելու համար:Ճանապարհի հանձնման-ընդունման արձանագրությունն արդեն ստորագրվել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ՝ Մհեր Մկրտչյանի կողմից, ինչը նշանակում է, որ համայնքապետարանին գոհացրել է կատարված աշխատանքը, մինչդեռ թերություններն ակնհայտ են. ջրահեռացման հորերը ասֆալտից բարձր են կառուցվել: Այս մասին գրում է Հետքը:
Էջմիածին քաղաքի Վահան Տերյան, Սբ. Մեսրոպ Խորենացի, Արամ Մանուկյան 1-ին թաղամասի 3 փողոցների, Չարենց թաղամասի շենքերի բակերի և բակային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների կատարման նպատակով 2024թ. հոկտեմբերի 9-ին պայմանագիր է կնքվել Վաղարշապատի համայնքապետարանի և «Լև-Շին» ՍՊԸ-ի միջև: Պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 636 մլն 450 հազ. դրամ: Սակայն, 2025թ. օգոստոսի 29-ին կողմերի միջև կնքվել է համաձայնագիր, որով ծավալաթերթ նախահաշվում կատարվել են ավելացումներ մոտ 32 մլն 498 հազ. դրամի չափով, ինչից հետո պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 668 մլն 948 հազ. դրամ:
Քաղաքի նշված ճանապարհների հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներն իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ պետության և համայնքի մասնակցությամբ:
Պայմանագրի շրջանակում, Օրինակ՝ Սբ. Մովսես Խորենացի փողոցում կառուցվել է հեղեղատար կոյուղի, իսկ Տերյան փողոցի մի հատվածում միակողմանի տեղադրվել են բետոնե վաքեր (ջրատար խողովակ): Վերջիններս նախատեսված են նաև անձրաջրերի հեռացման համար:
Անձրևը «բացահայտեց» Էջմիածնում հիմնանորոգված ճանապարհի թերությունները. Hetq.am
Այս ճանապարհը հիմնանորոգվել է մոտ 4 ամիս առաջ: Օրերս տեղացած թույլ անձրևը բավական էր շինարարական թերությունները «ջրի երես» հանելու համար: Ճանապարհի հանձնման-ընդունման արձանագրությունն արդեն ստորագրվել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ՝ Մհեր Մկրտչյանի կողմից, ինչը նշանակում է, որ համայնքապետարանին գոհացրել է կատարված աշխատանքը, մինչդեռ թերություններն ակնհայտ են. ջրահեռացման հորերը ասֆալտից բարձր են կառուցվել: Այս մասին գրում է Հետքը:
Էջմիածին քաղաքի Վահան Տերյան, Սբ. Մեսրոպ Խորենացի, Արամ Մանուկյան 1-ին թաղամասի 3 փողոցների, Չարենց թաղամասի շենքերի բակերի և բակային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների կատարման նպատակով 2024թ. հոկտեմբերի 9-ին պայմանագիր է կնքվել Վաղարշապատի համայնքապետարանի և «Լև-Շին» ՍՊԸ-ի միջև: Պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 636 մլն 450 հազ. դրամ: Սակայն, 2025թ. օգոստոսի 29-ին կողմերի միջև կնքվել է համաձայնագիր, որով ծավալաթերթ նախահաշվում կատարվել են ավելացումներ մոտ 32 մլն 498 հազ. դրամի չափով, ինչից հետո պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 668 մլն 948 հազ. դրամ:
Քաղաքի նշված ճանապարհների հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներն իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ պետության և համայնքի մասնակցությամբ:
Պայմանագրի շրջանակում, Օրինակ՝ Սբ. Մովսես Խորենացի փողոցում կառուցվել է հեղեղատար կոյուղի, իսկ Տերյան փողոցի մի հատվածում միակողմանի տեղադրվել են բետոնե վաքեր (ջրատար խողովակ): Վերջիններս նախատեսված են նաև անձրաջրերի հեռացման համար:
Ավելին՝ սկզբնաղբյուրում: