Քաղաքական

12.12.2025 08:14


Քաղաքապետարանը մտադիր է փոխել Երևանի դրոշի և զինանշանի գույները․ եռագույնը կդառնա կապույտ

Քաղաքապետարանը մտադիր է փոխել Երևանի դրոշի և զինանշանի գույները․ եռագույնը կդառնա կապույտ

Քաղաքապետարանը պատրաստվում է փոխել Երևանի դրոշի ու զինանշանի գույները և դարձնել կապույտ։

Հարցը ներառված է Երևանի ավագանու` դեկտեմբերի 23-ի նիստերի օրակարգում։

Քաղաքապետարանի հիմնավորման մասնավորապես մեջ ասվում է․

«Երևան քաղաքի զինանշանի և դրոշի գույնի փոփոխությունը արտահայտում է քաղաքի ձգտումը դեպի ժամանակակից և մինիմալիստական ինքնություն՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնալով ազգային խորհրդանիշներին»։

Այս խորագրի վերջին նյութերը