Քաղաքական

10.12.2025 16:44


Ով է Նիկոլի սրտի «կաթողիկոսը» (տեսանյութ)

Ով է Նիկոլի սրտի «կաթողիկոսը» (տեսանյութ)

Փաշինյանը Փաշազադեի հրահանգով հարձակվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Նա ուզում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը լինի ոչ թե ընտրովի, այլ՝ նշանակովի: Այսինքն՝ գրպանային: Այս մասին ասել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։

«Դավաճան «եպիսկոպոսների» մեջ հիմա մրցակցություն է սկսվել, թե ո՞վ պետք է դառնա Նիկոլի սրտի «կաթողիկոսը»:

Տխրահռչակ Նավասարդ Կճոյանը, օրինակ, կարծում է, որ իր դավաճանությունն արժանի է այդ կարգավիճակին, քանզի բացի դավաճանությունից նա նաև նյութական արժեքների՝ փողերի, բենթլիների մեծ սիրահար է, ինչը նրան է՛լ ավելի հոգեհարազատ է դարձնում Նիկոլ Փաշինյանի համար: Նաև՝ Աննա Հակոբյանի համար:

Մյուս հավակնորդը Վազգեն Միրզախանյանն է, ում ժամանակին մի կերպ են փախցրել Վիրահայոց թեմից: Հիմա նա փորձում է գաղափարապե՛ս ծառայել Նիկոլ Փաշինյանին:

Վազգենը ճիշտ է որսացել պահը՝ քծնելով ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլ նաև նրա տերերին՝ Թուրքիային ու Ադրբեջանին: Այդպիսով նա փորձում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ հատկապես Փաշազադեի՛ սրտի «կաթողիկոսը» դառնալ:

Ահա այսպիսի նողկալի վիճակ է հուդայական խմբակում:

Մյուսների մասին՝ հաջորդիվ»,-նշել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը