Կարծիք

09.12.2025 17:49


Ինչպես Շիրակը դուրս բերել աղքատության ճիրաններից․ ինչու է Սյունիքը ամենահարուստ մարզը

Ինչպես Շիրակը դուրս բերել աղքատության ճիրաններից․ ինչու է Սյունիքը ամենահարուստ մարզը

«Աղքատությունը Հայաստանում 2024» զեկույցում ՀՀ վիճակագրական կոմիտեն փաստում է, որ Շիրակի մարզը շարունակում է մնալ Հայաստանի ամենաաղքատ մարզը։ Շիրակում աղքատ է բնակչության գրեթե կեսը՝ 43 տոկոսը, Շիրակին հաջորդում է Տավուշը՝ 39,9 տոկոսով։ Իսկ աղքատության ամենցածր ցուցանիշը գրանցվել է Սյունիքում՝ 6․2 տոկոս։

Այս թվերը լուրջ մտորումների տեղիք են տալիս։ Շիրակում աղքատության բարձր ցուցանիշը պայմանավորված է արդյունաբերության գրեթե բացակայությամբ՝ չկան գործարաններ, չկա աշխատատեղ։ Երբեմնի արդյունաբերական գիգանտ Գյումրին, որը Շիրակի տնտեսության լոկոմոտիվն էր՝ այժմ վերածվել է արդյունաբերական ուրվականի։ Գյումրին ու Շիրակի մարզը աղքատության ճիրաններից դուրս բերելու ռազմավարական ծրագրով հանդես եկավ «Մայր Հայաստանը»։ Անդրանիկ Թևանյանի նախաձեռնությամբ մաշակված ծրագրով առաջարկվում է Գյումրին հռչակել ազատ տնտեսական գոտի և ազատ քաղաք։ Դա բերելու է 500 մլն դոլարի ներդրում և ստեղծվելու են 15,000 նոր աշխատատեղեր՝ խթանելով տնտեսության զարգացումը: Սակայն քանի դեռ ՔՊ-ն է իշխանության, այդ ծրագիրը հազիվ թե կյանքի կոչվի։ 2026 թվականին՝ իշխանափոխությունից հետո այս ծրագիրը պարտադիր պետք է իրկանացվի։

Իսկ ահա Սյունիքում անգամ մայրաքաղաք Երևանից բարձր բարեկեցություն հնարավորություն կա ապահովելու բացառապես հանքարդյունաբերության շնորհիվ։ Այդ պատճառով էլ Ադրբեջանը ագրեսիվ պայքարում է հանքարդյունաբերության դեմ։ Ի դեպ, հանքերը փակելու ագրեսիվ կոչերով են հանդես գալիս նաև բնապահպան կոչվածները։ Ըստ էության, կոչ անելով բնակչությանը աղքատության մատնել։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը