Լրահոս

08.12.2025 15:46


Վարդենիսում ՊՆ սպա է մահացել

Վարդենիսում ՊՆ սպա է մահացել

Սպայի մահվան դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում, ինչի վերաբերյալ ՆԳՆ գործընկերները լրատվամիջոցներին համապատասխան մեկնաբանություն են տվել: Այս մասին հայտարարություն է տարածել ՊՆ–ն։

«ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք պատասխանատվությամբ մոտենալ բանակին վերաբերող հրապարակումներին, խուսափել անբարեխիղճ վերնագրերից, հիմնվել միայն ստուգված ու պաշտոնական աղբյուրների վրա և խուսափել այնպիսի տեղեկատվության տարածումից, որը կարող է խեղաթյուրել իրականությունը կամ ստեղծել մտահոգություններ զինծառայողների ընտանիքներում։Ցավակցում ենք մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին և ծառայակից ընկերներին»,–նշված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մահացել։ Այս առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր. «Դեկտեմբերի 7-ին ժամը 13․56-ին «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Վարդենիսի Լեռնագործների փողոցի տներից մեկը և արձանագրել 1999թ․ծնված տղամարդու կենսաբանական մահը։

Քննիչի գլխավորությամբ մեկնած ոստիկանության ծառայողները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու դիակը անկողնում պառկած վիճակում։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Վարդենիսի քննչական բաժին»։

Այս խորագրի վերջին նյութերը