Կարծիք

06.12.2025 13:32


Նիկոլը Հայաստանում ճանապարհ է հարթում թուրքերի համար

Նիկոլը Հայաստանում ճանապարհ է հարթում թուրքերի համար

Թուրքերը հարձակվել են հայերի վրա։

Թշնամին գրոհում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։

Իսլամի հետևորդները դատում են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Սրբազան հայրերին։

Մասիսը Փաշազադեի ցանկությունները իրականացրեց։

Փաշինյանը վերացնում է Հայ Եկեղեցու գործոնը, դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում, քանդում է վերջին հենասյունը, որի վրա մի կերպ կանգնած է հայկական պետությունն ու պետականությունը։

Նիկոլը Հայաստանում ճանապարհ է հարթում թուրքերի համար, որ գան բնակվեն ու իրենց ազատ և անկաշկանդ զգան, ընկճված ու ճնշված չլինեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայությամբ ու դոմինանտությամբ։ Որ գան հիմնվեն ու մզկիթ սարքեն և նամազ կանչեն առանց վախելու։ Որ գան հաստատվեն հայ հողի վրա առանց խոչնդոտ։

Անտարբեր ապրող իմ հայ ժողովուրդ, եթե դու այսօր չպաշտպանեցիր քո Եկեղեցին` վաղը քո ձեռքով մզկիթ կսարքես թուրքերի համար։ Եթե դու այսօր զօրավիգ չեղար Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն` վաղը ստիպված հանդուրժելու ես թուրք֊ադրբեջանական մզկիթների առկայությանը։ Եթե դու այսօր նեցուկ ու թիկունք չեղար Հայ Եկեղեցու սպասավորներին` Դպիրից մինչև Կաթողիկոս, ուրեմն վաղը դու ոզես չուզես կհանդուրժես թուրք մոլաներին։

Հ. Գ. Մասիս Մելքոնյանն այն դատավորն է, ով կալանքի որոշում է կայացրել #Բագրատ_Սրբազան ֊ի, #Միքայել_Սրբազան ֊ի, #Արշակ_Սրբազան ֊ի մասով։

Դու ի՞նչ խղճով ես հաց կտրում Մասիս, դու վո՞նց ես հանգիստ քուն մտնում Մասիս։

#Մասիս_Մելքոնյան ֊ը #նիկոլ_փաշինյան ֊ի գաղափարակից ու գործընկեր #Արամ_Սարգսյան ֊ի քաղաքական հայացքների կիսողն է։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը