Կարծիք

05.12.2025 10:29


Երևանի իշխանությունն աննախադեպ պարգևատրում է նախատեսել իր համար (տեսանյութ)

Երևանի իշխանությունն աննախադեպ պարգևատրում է նախատեսել իր համար (տեսանյութ)

• Երևանի իշխանությունները վերջին 2֊3 տարվա ընթացքում մայրաքաղաքի փողոցներում ծառերի սպանդ են արել, ծառերի կոտորած, ծառերի եղեռն են արել, իրենց արարքը արդարացնելով, իրենց գործողությունները մեկնաբանելով թե իբր այդ ծառերը արդեն մեծ էին և իբր ֆունկցիոնալ չէին, իբր իրենց նպատակին չէին ծառայում։

• Երևանի խցանումների վերացման կամ նվազեցման, մեղմացման համար, քաղաքի երթևեկության բեռնաթափման համար պետք է ոչ թե կարմիր կետագծերում կայանման գումարը թանկացվեն, այլ մայրաքաղաքի կենտրոնում և Երևան մտնող 4 ուղղություններում` քաղաքի արվարձաններում ստորգետնյա և վերգետնյա ավտոհանգրվաններ կառուցվեն։

• 2026թ. ֊ին Երևանի քաղաքի իշխանությունը աննախադեպ պարգևատրում է նախատեսել իր համար։ 2026թ. ֊ին նախատեսվել է 1,128,000,000 դրամ ( 1 միլիարդ 128 միլիոն ) պարգևավճարային ֆոնդ, որը ավել է 2025թ. ֊ին նախատեսված պարգևավճարային գումարից 414,000,000 դրամով ( 414 միլիոն ) կամ 63% ֊ով։

• Երևան քաղաքի ենթակայությամբ գործող հիմնարկների` պոլիկլինիկաների, մանկապարտեզների, շախմատի, երաժշտական և արվեստի դպրոցների աշխատակիցների ( հավաքարարից մինչև տնօրեն ) աշխատավարձը պետք է վերանայել, պետք է բարձրացնել։ Արդարացի չի, երբ նոր ստեղծվող համայնքային հիմնարկի վարչատնտեսական մասի աշխատակիցները ավելի շատ են , ավելի բարձր են վարձատրվում քան թե, դաստիարակներն ու դայակները, բժիշկներն ու բուժքույրերը, մարզիչներն ու ուսուցիչները։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը