Քաղաքական

04.12.2025 17:35


Զախարովան էթիկայի տեսակետից պատշաճ չի համարում ԼՂ բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումը (տեսանյութ)

Զախարովան էթիկայի տեսակետից պատշաճ չի համարում ԼՂ բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումը (տեսանյութ)

Երևանում խախտել են տարրական էթիկայի նորմերը՝ հրապարակելով ԵԱՀԿ աշխատանքային փաստաթղթերը և համանախագահող երկրների ղեկավարների նամակագրությունները՝ առանց համաձայնեցնելու շահագրգիռ կողմերի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Եթե նրանք դա արդեն արել են, ապա այդ փաստաթղթերը շեղվում են Երևանում առաջ տարվող թեզերից: ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի փաստաթղթերը հստակ ապացուցում են, որ 3 տասնամյակ շարունակ Ռուսաստանը՝ որպես համանախագահող երկիր, բոլոր ջանքերը ներդրել է քաղաքական և դիվանագիտական ձևով ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար և քիչ բան չէր արվել: Մենք միշտ դրա մասին խոսել ենք, այժմ դա հստակ երևում է այդ փաստաթղթերից»,-նշել է Մարիա Զախարովան:

Այս խորագրի վերջին նյութերը