ԵՄ-ի տված 5 մլն եվրոն ոչինչ է, այդ գումարների մեծ մասը ՀԿ-ները օգտագործելու են սեփական կարիքների համար. Ստեփան Դանիելյան
ԵՄ-ն մի քանի միլիոն եվրոյով փորձում է աջակցել գործող իշխանությանը, որպեսզի այն վերարտադրվի, սակայն ես չեմ կարծում, որ սա որևէ ազդեցություն կամ նշանակություն կունենա ընտրությունների վրա։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի կողմից ընտրություններից առաջ տրամադրվելիք 5 մլն եվրոյին։
«Այդ գումարների մեծ մասը այսպես կոչված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պարզապես օգտագործելու են սեփական կարիքների համար։ Իսկ գլոբալ առումով Հայաստանում ինքնության հարցը և աշխարհաքաղաքական խնդիրները լուծվել են ուկրաինական պատերազմի արդյունքներով։ Եվ կախված նրանից, թե Ռուսաստանը և ԱՄՆ-ը ինչ համագործակցության ֆորմատ կունենան և ինչպես դա կանդրադառնա ոչ միայն աշխարհաքաղաքական խնդիրներին, այլև ազդեցության գոտիների բաժանմանը»։
Վերջինս ընդգծեց, որ ուկրաինական պատերազմի ավարտի կարևորագույն պայմաններից է ռուս-ամերիկյան տնտեսական համագործակցությունը, որն ընդգրկում է ռուսական ակտիվների միասնական օգտագործումը, հանածոները և այլն։ «Նույն տրամաբանությունն ունի նաև այսպես կոչված ‘Թրամփի ուղին’. այս մթնոլորտի ազդեցության ներքո է ձևավորվելու ՀՀ իշխանությունը»,-ասաց նա՝ կարևորելով, որ 5 մլն եվրոն չափազանց փոքր գումար է՝ ընտրությունների վրա ազդեցություն ունենալու համար։
«Դա ոչինչ է, 5 միլիոն եվրոն որևէ խնդիր չի լուծում։ Հայաստանի իշխանության հարցը, ինչպես նաև եվրոպական շատ երկրներում իշխանության հարցը, որոշելու են աշխարհաքաղաքական վեկտորները։ Քանի որ Հայաստանը փոքր երկիր է և հասարակությունն արդեն բաժանված է մասերի, արտաքին ազդեցության դերը լինելու է ավելի մեծ։ Շատ կարևոր է, թե ինչ աշխարհաքաղաքական հավասարակշռություններ և դասավորություններ են ձևավորվելու Հարավային Կովկասում և Հայաստանում։ Դա կարող է դառնալ ամենաառաջնահերթ որոշիչը»։
Մոլդովայի տարբերակի հաճախակի հիշատակման մասին, Դանիելյանն ասաց, որ այն ենթադրում է, որ հավակնորդների մի մասին պարզապես թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին։ «Այսինքն՝ որոշ կուսակցություններ ինչ-որ պատճառաբանությամբ արգելեցին ընտրությունների մասնակցել։ Մոլդովայում պատճառաբանությունն այն էր, որ այդ ուժերը ռուսական ազդեցության տակ են՝ Ռուսաստանից գումարներ են ստացել»,-նշեց նա՝ հիշեցնելով, որ Փաշինյանն էլ պարբերաբար խոսում էր նախկին նախագահների կուսակցությունների և հոգևորականների ԿԳԲ գործակալներ լինելու մասին։
«Նա փորձում է աշխարհաքաղաքական առճակատման տրամաբանության մեջ մտնել, և դա իր վերարտադրման ռեսուրսն է։ Բայց ամբողջ հարցը այն է, որ ուկրաինական պատերազմի ավարտից հետո այդ տրամաբանությունը փոխվելու է»։