Կարծիք

30.11.2025 19:06


Սա հավատացյալների հույզերի դեմ ահաբեկչություն է

Սա հավատացյալների հույզերի դեմ ահաբեկչություն է

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ցուցաբերել 0 հանդուրժողականություն պատարագի գրաքննությանը

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագի ժամանակ ես, Հայկ Դորունցը և մի խումբ քաղաքացիներ հնչեցրել ենք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունը պատարագի այն հատվածում, որտեղ պետք է հնչեր նրա անունը, բայց չի հնչել, զեղչվել է, քանի որ 385 եկեղեցի, մոտ 150 հազար Հայ առաքելական եկեղեցու հետևորդ հանձնածը պատարագաքննել է:

Սա գրաքննություն է, անարգանք հավատացյալ քաղաքացիների հանդեպ, Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպության օրինական գործունեության խոչընդոտում, սահմանադրության խախտում, մեծամտություն, եսամոլություն, քինախնդրություն և մանրախնդրություն, միջազգային իրավունքի քայքայում:

Հավատացյալների հույզերի դեմ ահաբեկչություն է:

Մենք պարզապես չենք հնչեցրել կաթողիկոսի անունը, մենք գրաքննությունն ենք ի չիք դարձրել, վերադարձրել ենք ճիշտ տեքստը տեղը:

Որևէ կուսակցության, հատկապես ահաբեկչական կուսակցության առաջնորդ իրավունք չունի գրաքննելու որևիցե կրոնական կազմակերպության օրինական արարողությունն ու տեքստը:

Կոչս է բոլոր գրողներին, ռեժիսորներին, նկարիչներին, քանդակագործներին, երաժիշտներին, մշակութային գործիչներին ու գիտնականներին կոշտ արձագանքել այս գրաքննությանը:

Ինչպես նաև իրավապշտպանները, հասարակական ու քաղաքական գործիչները, ցուցաբերեք 0 հանդուրժողականություն պատարագ գրաքննելու կապակցությամբ:

Դատախազությունն արդեն ցույց է տվել, որ այն դատախզություն չէ. հրաժարվել է գործ հարուցելուց Նիկոլ Փաշինյանի դեմ 209-րդ և 441-րդ հոդվածներով (Կրոնական կազմակերպության գործունեությանը խոչընդոտելու և պաշտոնական դիրքի չարաշահման համար)

Ուրեմն ցանկացած հավատացյալ ինքը պիտի ստանձնի իր եկեղեցու պաշտպանությունը, որովհետև իրավապահ համակարգը ստանձնել է ժողովրդավար երկիր հանձնածի քմահայճույքների իրականացումը:

Եվ ոչ միայն հավատացյալ, այլ աթեիստ, ագնոստիկ, ապաթեիստ, քանի որ սա միայն կրոնի հարց չի, կարգ ու կանոնի հարց է

Չերկմտեք, չերկնչեք, չվախենաք: 5000 հոգու խաբելով, սպանելով Արցախը հանձնածները շատ չնչին են, որ ձեզ վախ ներշնչեն:

Ազատություն գերեվարված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին

Եվ ազատություն շանտաժներից, կոմպրոմատներից ու գայթակղություններից այն հոգևորականներին, ովքեր ընկել են 2000-ից ավելի խաչքար հանձնած դեղին մամուլի խմբագրի ճիրանները:

Հ․Գ. Ինձ եկեղեցուց ուժով հեռացնելու, ազատությունից զրկելու հանգամանքը անպայման գտնելու է իրավական պատասխան, թեև բոլորս էլ գիտենք, հռչակագրի ու սահմանադրության խախտումը ջուր խմելու պես բան սարքածի հետ ի՞նչ իրավական դաշտ։

Այս խորագրի վերջին նյութերը