Քաղաքական

30.11.2025 18:46


Վեհափառի անունը եկեղեցում հնչեցնելու համար բերման ենթարկեցին Իշխանյանին ու Դորունցին (տեսանյութ)

Վեհափառի անունը եկեղեցում հնչեցնելու համար բերման ենթարկեցին Իշխանյանին ու Դորունցին (տեսանյութ)

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի անունը Սուրբ Սարգիս եկեղեցում հնչեցնելու համար ոստիկանությունը 2 հոգու բերման ենթարկեց` ռեժիսոր և իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանին, ակտիվիստ Հայկ Դորունցին։

Մինչ այդ, երբ Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագ մատուցող Ս. Երրորդություն եկեղեցու քահանա Արարատ Օրդոյանը չհնչեցրեց կաթողիկոս Գարեգին Բ–ի անունը, որն ըստ եկեղեցական կարգի՝ պարտավոր էր անել։ Հովհաննես Իշխանյանը և Հայկ Դորունցը եկեղեցում բղավեցին Վեհափառի անունը՝ ասելով, որ գրաքննում են պատարագը և կաթողիկոսը Գարեգին Բ–ն է, Արցախն էլ հայկական է։ Նրանց կոպտորեն և քաշքշելով դուրս բերեցին եկեղեցուց։

Այս խորագրի վերջին նյութերը