Լրահոս

29.11.2025 08:43


Սպանություն՝ Նոր-Նորքում․ մեքենան մի քանի անգամ վարել են քաղաքացու վրա՝ սպանելով նրան

Սպանություն՝ Նոր-Նորքում․ մեքենան մի քանի անգամ վարել են քաղաքացու վրա՝ սպանելով նրան

Armlur.am-ի բացացառիկ տեղեկությունների համաձայն՝ 2 օր առաջ Նոր-Նորքի Շոպրոնի փողոցում սպանություն է եղել:

Մի խումբ տղաներ վիճաբանել են, որի ժամանակ միջադեպի մասնակիցներից մեկը ընկել է գետնին ու, կռվի հակառակ թեւի մասնակիցները, տեսնելով գետնին ընկած անձին, մեքենան մի քանի անգամ քշել են նրա վրա։

Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ նրանք այնքան են մեքենան վարել քաղաքացու վրա, որ նա վնասվածքներից մահացել է։

Այս տեղեկությունը փորձեցինք պարզել ՀՀ Քննչական կոմիտեից, որտեղից պաշտոնապես հայտնեցին. «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի խուլիգանության, սպանության եւ սպանության փորձի հատկանիշներով:

2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում»։

Այս խորագրի վերջին նյութերը