Լրահոս

26.11.2025 18:24


Իջևանում պայթյունն առաջացել է հավաքած աղբն այրելու հետևանքով. կան վիրավորներ

Իջևանում պայթյունն առաջացել է հավաքած աղբն այրելու հետևանքով. կան վիրավորներ

Նախնական վարկածով՝ պայթյունն առաջացել է հավաքած աղբն այրելու հետևանքով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳ նախարարությունից՝ անդրադառնալով Իջևանի «կրիվոյ» կոչվող տարածքում հնչած պայթյունին։

«Ժամը 13․53–ին հաղորդում է ստացվել, որ Իջևանի «կրիվոյ» կոչվող տարածքում պայթյուն է հնչել՝ ինչի հետևանքով 2 անձ շտապօգնության կողմից տեղափոխվել է հիվանդանոց։ Նախնական վարկածով պայթյունն առաջացել է հավաքած աղբն այրելու հետևանքով»,–հայտնում են ՆԳՆ-ից՝ ընդգծելով, որ կազմվում են համապատասխան փաստաթղթեր քննչական ուղարկելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը