Լրահոս

26.11.2025 11:01


Բաղրամյան պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Բաղրամյան պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Բաղրամյան պողոտայում` Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Լեռ Կամսարի փողոց խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Ինչպես նաև Պռոշյան փողոցում՝ Բաղրամյան պողոտա- Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Պռոշյան-Այգեձորի փողոցների խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը:

Այս խորագրի վերջին նյութերը