Լրահոս

06.05.2009 18:21


ԼՂՀ արտաքին գործերի նախարարության գրադարանը ունեցավ իր էլեկտրոնային քարտագրացուցակը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գրադարանը ունեցավ իր էլեկտրոնային քարտագրացուցակը, որտեղ տրված է առկա գրականության համառոտ բնութագրումը:

Քարտագրացուցակը կազմված է բաժիններից և ենթաբաժիններից, մասնավորապես՝ Քաղաքականություն և քաղաքական գիտություններ, Միջազգային հարաբերությունների տեսություն, Միջազգային հարաբերությունների ևարտաքին քաղաքականության պատմություն, Դիվանագիտություն, Միջազգային կազմակերպություններ, Արդի գլոբալ հիմնախնդիրներ, Միջազգային հակամարտություններ, Ռուսաստան և ԱՊՀ, Քաղաքագիտություն, Ներքին իրավիճակ, Ներքին քաղաքականություն, Աշխարհաքաղաքականություն, Հոգեբանություն, Պատմություն, Փիլիսոփայություն, Կրոն և այլն: Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող գրականությունը:

Էլեկտրոնային քարտագրացուցակի ստեղծման նպատակն է դյուրին դարձնել անհրաժեշտ գրականության որոնումը, գրադարանը մատչելի դարձնել հանրապետության բնակչության լայն շերտերի համար:

Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ արտգործնախարարության պաշտոնական կայքէջը։

 

Այս խորագրի վերջին նյութերը