ՔՊ-ի միջոցառման համար Համալիրի դահլիճի վարձակալությունը արժեցել է ավելի քան 40 միլիոն դրամ․ մանրամասներ
Նոյեմբերի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված «Պետական մարմինների ներկայացուցիչների համաժողով» անունով միջոցառման համար վճարվել է 40 միլիոն դրամից ավելի գումար։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը։
«Բավականին շատ գումար է վճարվել։ Մարզահամերգային համալիրը փակ բաժնետիրական ընկերություն է, որը այլևս ֆինանսավորում չի ստանում պետությունից և ինքն է իրեն պահում։ Այստեղ ով էլ միջոցառում կազմակերպի՝ վճարում է, և բավականին նորմալ գումար։ 40 միլիոն դրամից ավելի գումար է վճարվել»,–նշեց Ղազարյանը։