Լրահոս

23.11.2025 18:48


Երևանում տեղի ունեցած ավտովթարի վարորդներից մեկն Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարն է

Երևանում տեղի ունեցած ավտովթարի վարորդներից մեկն Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարն է

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Shamshyan.com-ը, հայտնել էր Երևանում տեղի ունեցած ավտովթարի մասին, երբ Աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող ճանապարհահատվածում բախվել էին «BYD» մակնիշի էլեկտրամոբիլն ու «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան:

Պարզվել է, որ էլեկտրամոբիլը վարել է Երևանի բնակիչ 35-ամյա Գևորգ Բաբայանը, իսկ «Hyundai»-ը վարել է Երևանի բնակիչ 29-ամյա Վազգեն Ասատրյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարոդներից Գևորգ Բաբայանը Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարն է եղել և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

Այս խորագրի վերջին նյութերը