Կարծիք

19.11.2025 11:56


Բնապահպան կոչվող ակտիվիստները հերթական անգամ բռնվեցին հերթական ստի վրա

Բնապահպան կոչվող ակտիվիստները հերթական անգամ բռնվեցին հերթական ստի վրա

Նոյեմբերին 10-ին իրենց բնապահպան ակտիվիստ հռչակածները Կեչուտում պղտորված առու են գտնում ու մի անտանելի վայնասուն են դնում, թե հասեք-փրկեք՝ Ամուլսարի հանքարդյունաբերությունը աղտոտում է Ջերմուկի ջրերը։

Ու լացուկոծ կապում, թե հանքերը փակեք՝ մեզ փրկեք։

Բայց ընդամենը մի քանի օր հետո պարզվում է, որ Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտման պատճառ հանդիսացող ընկերությունը հանքի հետ ընդհանրապես կապ չունի։ Այսինքն ակտիվիստների մեղադրանքները, մեղմ ասած, ամբողջովին անհիմն էին։ Ժողովրդական լեզվով ասած՝ հերթական անգամ «մուտիտ» են արել։

Եթե Լիդիանը հիմա դատի տա՝ վայնասուն կդնեն, թե մեզ ուզում են լռեցնել։ Կլինի դուք ընդհանրապես չխոսեք, կամ մի փոքր հարգեք հասարակությանը ու հայտարարություններ անելուց գոնե իրականությանը մոտ բաներ ասեք։ Բայց դուք հասարակությանը իրականությունը ասելու համար չեք ստեղծվել, ձեր անպատասխանատու գործելաոճը կոնկրետ հարվածում է Հայաստանի տնտեսական անվտանգությանը ու ոչ միայն։ Հանքերի դեմ դրանց զրպարտությունները շատ դեպքերում վերցնում են ադրբեջանցիներն ու օգտագործում Հայաստանի դեմ։ Բաքվից դրանց ձայնակցելով՝ պահանջում են Հայաստանում վերջ տալ հանքարդյունաբերությանը՝ Հայաստանի տնտեսությանը մահացու հարված հասցնելու նպատակով։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հայտարարությունը՝ ստորև․

https://www.ecoinspect.am/post/more/1031

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը