37,5 մլն դրամ՝ 5 համայնքներում տոնական տրամադրության համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը սկսել է Ամանորի նախապատրաստական աշխատանքները։ Մասնավորապես, քաղաքապետարանը մի քանի պայմանագիր է կնքել մայրաքաղաքի վարչական շրջաններում միցոցառումներ, տոնակատարություններ կազմակերպելու համար։
Այսպիսով՝ Ամանորի կապակցությամբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում պետք է իրականացվեն տարածքների ձևավորման աշխատանքներ։ Կատարվելու են վարչական շրջանի մի շարք փողոցների ամբողջական լուսավորում և ձևավորում՝ ապահովելով տարածքների գեղեցիկ, գունազարդ և տոնական տեսք։ Այս ծառայության համար հատկացվել է 12 մլն դրամ։
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Արաբկիր վարչական շրջանի տարածքում նախատեսված է տոնական ձևավորում. աշխատանքների հստակ կազմակերպման համար անհրաժեշտ է տոնական լուսավորության սարքավորումներ տեղադրել։ Նախատեսված է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նստավայի մուտքի շվաքարանի մետաղական կարկասին ամրացնել արհեստական եղևնու ճյուղեր, գեղեցիկ լուսաշղթայի տեսքով լուսավորված անձրևային կաթիլներ: Այս և այլ ծառայությունների համար հատկացվել է 11,9 մլն դրամ։
Քաղաքապետարանը որոշել է, որ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի համար ամանորյա տոների կապակցությամբ նաև անհրաժեշտ է կազմակերպել տոնական միջոցառում-հյուրասիրություն՝ առնվազն 180 անձի համար, որի համար հատկացվել է 2 մլն 668 հազար դրամ։ Ամանորի կապակցությամբ մեկ այլ միջոցառման կազմակերպման համար հատկացվել է 1մլն 998 հազար դրամ։
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների համար ամանորյա հյուրասիրություն կազմակերպելու նպատակով կնքվել է 3 մլն 255 հազար դրամ։ Նոր Նորք վարչական շրջանում գործող մոդեռն ոճով բարձրակարգ ռեստորանային համալիրներից մեկում անհրաժեշտ է կազմակերպել հյուրասիրություն՝ 230-ից 250 անձի համար։ Բացի հյուրասիրությունից, ևս 1 մլն 690 հազար դրամ հատկազվել է Նոր Նորք վարչական շրջանում Ամանորյա տոնական համերգ կազմակերպելու համար։
Տարվա ընթացքում աշխատանքային, մասնագիտական ձեռքբերումներ գրանցած Աջափնյակ վարչական շրջանի լավագույն մասնագետներին պարգևատրման արարողությունը և հյուրասիրությունը, վարչական շրջանի շենքում կազմակերպելու համար, հատկացվել է 1 մլն 644 հազար դրամ։
Աջափնյակ վարչական շրջանում ամանորյա տոնական լույսերի վառման համերգ-միջոցառման կազմակերպումը Բուենոս Այրեսի այգու տարածքում, ինչպես պայմանագրում է նշված՝ «ճանաչված, էստրադային մեկ երգչուհու և բարձրակարգ նվագակցողի (DJ) մասնակցությամբ», արժեցել է 1 մլն 444 հազար դրամ։
Ծառայություն մատուցող կազմակերպությունը վարչական շրջանի 320 երեխաների համար ամանորյա միջոցառումների կազմակերպման շրջանակում պետք է տրամադրի տոմսեր՝ Պատանի հանդիսատեսի, Սունդուկյանի, Պարոնյանի կամ Թումանյանի տիկնիկային թատրոնների ներկայացումների համար՝ ամանորյա տոնական ու հեքիաթային թեմաներով: Այս ծառայության համար նախատեսվել է 888 հազար դրամ։
Ամանորյա միջոցառումների կազմակերպման շրջանակում, Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական զբոսայգում տեղադրված տոնածառի շուրջ պետք է կազմակերպվի 30-45 րոպե տևողությամբ տոնական միջոցառում՝ տոնածառի լույսերը վառելու արարողություն՝ պրոֆեսիոնալ վարողի, հայկական էստրադայի հայտնի, ճանաչված կատարողի, սիրված մանկապատանեկան երգի-պարի անսամբլի կամ վոկալ-էստրադային ստուդիայի 5-7 պատանի երգիչների մասնակցությամբ: Ծառայության համար հատկացվել է 1 մլն 497 հազար դրամ։
Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Նոր Նորք, Աջափնյակ, Նուբարաշեն վարչական շրջանում ճաշկերուլթ և ամանորյա տոնակատարություն կազմակերպելու համար ՀՀ հպարտ հարկատուների գրպանից ծախսվել մոտ 37,5 մլն դրամ գումար»։