Լրահոս

29.12.2011 15:41


Վրացի միլիարդատեր Իվանիշվիլին առանց քաղաքացիության կմնա

Վրացի միլիարդատեր Իվանիշվիլին առանց քաղաքացիության կմնա

Ազգությամբ վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին որոշել է հրաժարվել իր «մնացած» ֆրանսիական քաղաքացիությունից։ Այս մասին հաղորդում է «Տրենդ» գործակալությունը։

Ինչպես հայտարարել է Իվանիշվիլիի մամլո քարտուղար Նոնա Կանդիաշվիլին, Իվանիշվիլին արդեն ժամանել է Ֆրանսիայի դեսպանություն, որ հանձնի իր ֆրանսիական անձնագիրը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իվանիշվիլին երեք երկրների քաղաքացի է՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Վրաստանի։ Քանի որ նրան զրկել են վրացական քաղաքացիությունից, իսկ ռուսական և ֆրանսիական անձնագրերից նա ինքն է հրաժարվում, Իվանիշվիլին կդառնա անձ առանց քաղաքացիության։

Բնականաբար, գործարարը չի պատրաստվում նման վիճակում մնալ. նա ձգտում է վերականգնել իր վրացական քաղաքացիությունը։

Հիշեցնենք, որ Իվանիշվիլին, ում կարողությունը 2011–ին  «Forbes»–ը գնահատել է 5,5 մլրդ դոլար, մտադրություն է հայտնել քաղաքականությամբ զբաղվել իր հայրենիքում՝ Վրաստանում։ Նա մասնավորապես դեմ է արտահայտվել Միխայիլ Սահակաշվիլիի վարչակարգին։

Ներկա դրությամբ Բիձինա Իվանիշվիլին փորձում է վերականգնել իր վրացական քաղաքացիությունը դատարանի միջոցով։ Այնուամենայնիվ, որոշ ատյանների մակարդակով նա արդեն մի քանի մերժում է ստացել։

Այս խորագրի վերջին նյութերը