Լրահոս

15.11.2025 13:00


Գյումրիում 2-ամյա երեխան իրենց տան 3-րդ հարկի պատուհանագոգից անզգուշաբար վայր է ընկել

Գյումրիում 2-ամյա երեխան իրենց տան 3-րդ հարկի պատուհանագոգից անզգուշաբար վայր է ընկել

Նոյեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացել, որ Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա, հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Տեղում բժիշկները քրեական ոստիկանների հայտնել են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծնողի ուղեկցությամբ, ում տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա Գյումրու շտապօգնության ավտոմեքենայով երեխային տեղափոխել են Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոց։

Տեղում քրեական ոստիկանները պարզել են, որ երեխան Շիրակի մարզի բնակիչ 2-ամյա տղա է, ով Գյումրու իրենց շենքի 3-րդ հարկի բնակարանի պատուհանագոգից անզգուշաբար վայր է ընկել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխային Գյումրու շտապօգնության ավտոմեքենայով Երևանի «Մուրացան» հիվանդանոց տեղափոխվելուց հետո, շտապօգնությունը Գյումրի հետ վերադառնալիս Երևանում՝ Սեբաստիա փողոցում, վթարի էր ենթարկվել։

Այս խորագրի վերջին նյութերը