Կարծիք

13.11.2025 16:33


ՔՊ-ն Վաղարշապատում մերժված է․ Անդրանիկ Թևանյան

ՔՊ-ն Վաղարշապատում մերժված է․ Անդրանիկ Թևանյան

Վաղարշապատի ընտրությունների շրջանակներում այցելել ենք 18 գյուղ, եղել ենք Էջմիածնի բոլոր թաղամասերում, շփվել ենք հազարավոր մարդկանց հետ:

Մեկ բան կարող եմ հստակ ասել՝ հիմնվելով սոցիոլոգիայի ու մեր անձնական փշումներով պայմանավորված դիտարկումների վրա: «Քաղաքացիական պայմանագիրը» մերժված է: Այդ մերժումն ամրագրելու և ՔՊԿ-ի պարտությունը պաշտոնապես արձանագրելու համար անհրաժեշտ է, որպեսզի վաղարշապատցին իր ձեռքը վերցնի իշխանությունը: Իսկ դա առաջին հերթին նշանակում է բարձր մասնակցություն: Վարչական ռեսուրսի և ընտրակեղծիքների դեմ պայքարի լավագույն միջոցն ընտրատեղամաս գնալն է: Մնացածը, այսպես ասած, տեխնիկայի հարց է դառնում:

Վաղը «Մայր Հայաստանը» Էջմիածնում (Անմար կրակի հուշահամալիրի տարածքում) ժամը 13:00-ին կանցկացնի ամփոփիչ հանրահավաքը:

Հ.Գ. Երեկ Ծիածան ու Հովտամեջ գյուղեր այցելելով ավարտացինք քարոզարշավի շրջանակներում իրականացվող այցերի մարաթոնը: Շնորհակալ ենք բոլորից:

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը