«7օր»–ը կապ է հաստատել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ ու փորձել է լսել նրա մեկնաբանությունը «Ժառանգության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի վերջին հայտարարության առնչությամբ. Հակոբյանը Շարմազանովին հրավիրել է ուղիղ եթերով հեռուստատեսային բանավեճի՝ ընտրակարգի հարցի քննարկման թեմայով։
Հարցին՝ ընդունո՞ւմ է նա Ռուբեն Հակոբյանի հրավերը, թե՞ ոչ, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է.
–Պարոն Հակոբյանի հետ հաջողությամբ բանավիճում են իմ գործընկերները, մասնավորապես Ռաֆիկ Պետրոսյանը։ Եթե պետք լինի, Ռաֆիկ Պետրոսյանը կգա։ Իսկ ում հետ բանավիճեմ՝ ես եմ որոշում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր. «Եթե պարոն Շարմազանովը թվարկի 5 հոգու անուն, ովքեր ընտրվել են մեծամասնական ընտրակարգով, և ասի՝ տեսեք՝ այս մարդիկ իրենց ինտելեկտով, քաղաքական վարքագծով ինչքա՜ն են բարձրացրել խորհրդարանի պատիվը, ես կասեմ՝ բռավո»։
Էդուարդ Շարմազանովը խուսափո՞ւմ է բանավեճից

7or.am