Կարծիք

12.11.2025 21:33


Նիկոլը պարտության հոտն առնելուց հետո սկսել է իրեն պատեպատ տալ

Նիկոլը պարտության հոտն առնելուց հետո սկսել է իրեն պատեպատ տալ

Նիկոլը զգացել է, որ Վաղարշապատում տանուլ է տալիս, ինքն ու իր խմբակը մերժված են հանրության կողմից: Բնականաբար, Վաղարշապատում մոտալուտ պարտության հոտն առնելուց հետո սկսել է իրեն պատեպատ տալ` օգտագործելով իրավապահ համակարգին:

Չկայացած բռնապետը հարձակման թիրախ է դարձրել «Մայր Հայաստանին»՝ լավ հասկանալով, թե որ քաղաքական ուժն է քաղաքական վտանգ ներկայացնում իր այլասերված իշխանությանը: Սկզբից փորձեց գործեր կարել Գրիշա Հարությունյանի ու Դավիթ Կարապետյանի նկատմամբ, իսկ այսօր արդեն առևանգում են «Մայր Հայստանին» աջակցող բլոգերին:

Առաջիկայում իշխանության կատաղության նոպաները ավելի ինտենսիվ են դառնալու:

Նիկոլը լավ է հասկանում, որ Վաղարշապատում պարտվելը կատաստրոֆիկ ազդեցություն է ունենալու իշխանական բուրգի վրա: Շատերը ականատես կլինեն, որ «թագավորը մերկ է»:

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը