Աշխարհ

29.12.2011 12:26


Թուրքիայի ռազմաօդային ուժերի հարվածներից 23 խաղաղ բնակիչ է զոհվել

Թուրքիայի ռազմաօդային ուժերի հարվածներից 23 խաղաղ բնակիչ է զոհվել

Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից Շիրնակ գավառի քրդական գյուղին հասցված հարվածների հետևանքով 23 խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հաղորդում են տեղի իշխանությունները։

Քրդական այդ բնակավայրը տեղակայված է Իրաքի հետ սահմանին։

«Բի–Բի–Սի»–ի փոխանցմամբ՝ վարկածներից մեկի համաձայն՝ զոհվածները զբաղվում էին մաքսանենգությամբ և սխալմամբ անջատողականների տեղ են ընդունվել։

Թուրքական իշխանությունների պայքարը քուրդ անջատողականների դեմ շարունակվում է ավելի քան 30 տարի։

Այս խորագրի վերջին նյութերը