Իտալիայի մի քանի քաղաքներում Նոր տարվա գիշերը կարգելվի հրավառությունը
Իտալական Թուրին, Վենետիկ, Միլան և Բարի քաղաքների ղեկավարությունները իրենց քաղաքների բնակիչներին արգելել են ամանորյա գիշերը ճայթուցիկներ օգտագործել, ինչպես նաև հրավառությունն առհասարակ։
Պատճառները ամենատարբեր բնույթի են։ Օրինակ՝ Բարիի քաղաքապետ Միքելե Էմիլիանոն անհանգստանում է քաղաքացիների առողջության համար, քանի որ շատ անգամ է նկատվել հրավառվող նյութ պարունակող ապրանքի սխալ ու անզգույշ կիրառում։ Իր ֆեյսբուքյան էջում Էմիլիանոն գրել է, թե նոր օրենքը խախտողը կտուգանվի 100 եվրոյով։
Նույն կարծիքին է նաև Վենետիկի քաղաքապետը, ով նույնպես խոստանում է տուգանել «հանցագործներին»։
Բայց ահա Թուրինի քաղաքապետի պատճառաբանությունը տարբերվում է իր գործընկերների փաստարկներից։ Պիերո Ֆասսինան արգելել է ճայթուցիկներ օգտագործել, որպեսզի առանց այդ էլ մեծ քաղաքում վախի մեջ ապրող ընտանի կենդանիները լրացուցիչ անգամ չահաբեկվեն ճայթուցիկների պայթյունից առաջացող աղմուկից։
Միլան քաղաքում արգելքը դրվել էր դեռ հոկտեմբերին։ Պատճառն այն է, որ քաղաքում ծխայնության մակարդակը բավական բարձր է, ուստի լրացուցիչ բարդություն առաջացնող հրավառության օգտագործումը կտուգանվի 500 եվրոյով։