Կարծիք

04.11.2025 14:37


Բողոքական կազմակերպությունների ներկայացուցիչնե՛ր, սթափվե՛ք, մի՛ մասնակցեք այս գործընթացին

Բողոքական կազմակերպությունների ներկայացուցիչնե՛ր, սթափվե՛ք, մի՛ մասնակցեք այս գործընթացին

Բողոքական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ ակտիվ մասնակցում են նորաթուխ բռնապետի հակաեկեղեցական արշավին։ Սոցցանցերում like-եր են դնում ամենաստոր վիրավերանքների տակ, տարածում են դրանք, ոմանք մասնակցում են կարգալույծ քահանաների արարողություններին։

Ձեզ ներքաշում են միջկրոնական ընդհարումների մեջ, իսկ ձեզանից ոմանք ակտիվորեն են դրանց մասնակցում։ Մի՛ մասնակցեք այս գործընթացին, սա շատ վատ տեղ է տանում։ Սթափվե՛ք, ձեզ օգտագործում են, բռնապետը հեռանալու է, սակայն փոխադարձ ատելության մթնոլորտը երկար ժամանակում է հաղթահարվելու։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը