Լրահոս

29.12.2011 09:46


Տրիպոլիում լուրեր են պտտվում, թե Քադաֆին կենդանի է

Տրիպոլիում լուրեր են պտտվում, թե Քադաֆին կենդանի է

Վերջին օրերը Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում համառորեն լուրեր են պտտվում այն մասին, որ Լիբիայի նախկին առաջնորդ, սպանված Մուամար Քադաֆին կենդանի է։ Այս մասին տեղեկացնում է «Algeria ISP» տեղեկատվական գործակալությունը։

Ըստ լրատվամիջոցի՝ Տրիպոլիի որոշ բնակիչներ կարծում են, որ Աբու Սալիմի երիտասարդությունը, ովքեր զգալի վնաս են հասցնում Լիբիայի Ազգային անցումային խորհրդին, կապեր ունի Քադաֆիի հետ։

Բացի այդ, շենքերի ու մեքենաների վրա սկսել է ավելի հաճախ հայտնվել Ջամահիրիայի հայտնի կարգախոսը. «Աստված, Մուամար, Լիբիա և վերջ»։ Եվ սա լրջորեն անհանգստացնում է Լիբիայի նոր իշխանություններին։

Հիշեցնենք, որ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին սպանվել է հոկտեմբերի 20-ին։ Նրա մահվան հանգամանքները մինչ օրս մինչև վերջ բացահայտված չեն։

Այս խորագրի վերջին նյութերը