Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակահատվածում Սերժ Սարգսյանը ոչ ֆորմալ առումով բավական լայն լիազորություններ ուներ։ Նրան վստահված էր նաև քաղաքական դաշտում որոշակի քայլեր անելու գործը։ Սերժ Սարգսյանն էլ այլ բան չէր կարողանում մտածել և ուրիշ ձև չէր պատկերացնում, քան քաղաքական գործընթացները հաճախորդների օգնությամբ կառավարելի պահելը։ Ըստ այդմ՝ Սարգսյանի հաճախորդներին թույլատրված էր հայհոյել իշխանությանը, բայց վճռական պահերին նրանք պետք է «սկզբունքայնություն» և «ոչ էմոցիոնալ պոռթկում» ունենային և դրանով իսկ նպաստեին իշխանության վերարտադրմանը։ Մնացածը՝ թատրոն էր ու «մի զրո պակասի» հաշիվ։
2003–ին հաճախորդի ֆունկցիան կատարեց Արտաշես Գեղամյանը, ով իր ճղճղան ձայնը գլուխը գցելով «սկզբունքային» դիրքորոշում ցուցաբերեց ու «ոչ էմոցիոնալ պոռթկմամբ» նախագահական ընտրությունների երկրորդ փուլում չմիացավ Ստեփան Դեմիրճյանին։
2008–ին Գեղմայանը կրկին տարերքի մեջ էր, բայց արդեն ինֆլյացիայի ենթարկված գործիչ էր ու հետընտրական փուլում ստիպված «մեյդան» հանվեց Սերժ Սարգսյանի«տարած հետ բերած» հաճախորդը՝ Արթուր Բաղդասարյանը։
Վերջին նախագահական ընտրություններից հետո վերջնականապես պայթեցին այնպիսի «ականներ» ու հաճախորդներ, ինչպիսին էին Վիկտոր Դալլաքյանը, Խոսրով Հարությունյանը և այլք։
Ի դեպ, եթե նկատում եք, բոլոր այն «ընդդիմադիրները», ովքեր Քոչարյանի օրոք քննադատում էին նրան, այսօր Սերժ Սարգսյանի մերձավորագույն շրջապատն են ներկայացնում, ինչը հաստատում է այն տեսակետը, որ գեղամյանները, արթուրները, դալլաքյանները կոնկրետ մարդու կողմից «վերբովկա» անցած հաճախորդներ են եղել ու նաև ա՛յդ մարդու թաքուն խնդրանքով են Քոչարյանի դեմ հանդես եկել։ Սա իմիջիայլոց։
Հիմա, երբ Ս. Սարգսյանն արդեն նախագահ է դարձել և ուզում է վերարտադրվել՝ կրկին փորձում է դիմել հին մեթոդին, բայց հնամաշ «դհոլներն» այդ գործում այլևս պիտանի չեն։ Այդ իսկ պատճառով էլ Սարգսյանը նոր «դհոլներ» է փնտրում։ «Դհոլներ», ովքեր կքննադատեն Սերժ Սարգսյանին, կպահանջեն ՀՀԿ «ճկուն» ղեկավարի հրաժարականը, «Օպերա–Բաղրամյան 26» «տռասի» վրա կաշխատեն, բայց ... դեմ կլինեն, ասենք, ԲՀԿ–ի հետ համատեղ Սերժի վերարտադրմանը նպաստող ընտրակեղծիքներ թույլ չտալուն։ Դա, նկատենք, շատ նման է 2003–ին Գեղամյանի տուն գնալուն և հայտարարելուն, թե նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելը կլեգիտիմացնի առաջին փուլի արդյունքները (ինչպիսի՜ արմատականություն, ինչպիսի՜ սկզբունքայնություն, ինչպիսի՜ հեղափոխականություն)։
ՀԱԿ–ում այսօր տիրող իրավիճակը, ՀԱԿ–ը ներկայացնող որոշ գործիչների գեղամյանաբարո «սկզբունքայնությունն» ու «թունդ հեղափոխական» հռետորաբանությունը ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանին հաջողվել է ոչ միայն «դհոլներ», այլ նաև «զուռնաներ» ու «շվիներ» գտնել (ապրի՛ Միշիկը, ապրի՛)։ Ասել է թե՝ նախագահական նստավայրը ժողգործիքների նոր խմբաքանակ է ներմուծել քաղաքական դաշտ։ Սակայն, նկատենք, որ եթե Սարգսյանը հետևողական է «ընդդիմադիրների» ժողգործիքավորման և տարածքի ականապատման հարցում, ապա մենք էլ հետևողական ենք լինելու «դհոլներին» շարքից հանելու և տարածքն ականազերծելու հարցում։
Էս անգամ Սարգսյանի մոտ նախկին «տրյուկները» չեն անցնելու։ Ասեմ, որ հաճախորդներին էս գլխից «մաչիտ» ենք անելու մինչև վարդապետի խազը։ Բաղրամյան 26–ում ճիշտ կանեն «վեշերը» հավաքեն, այլ ոչ թե «երկրորդ սերնդի» գեղամյանների օգնությամբ փորձեն վերարտադրվել։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Սա, թերևս, այս տարվա իմ վերջին հոդվածն է լինելու։ Օգտվելով առիթից, հարգելի՛ ընթերցողներ, շնորհավորում եմ ձեր Նոր տարին ու մաղթում ամենալավ բաները։ Առաջիկա օրերին կարելի է նույնիսկ ընկերական շրջապատով Տիգրան Սարգսյանի օրն ընկնել (նկատի ունեմ Թաթայի համերգից առաջ «տիրացուի» ընդունած բարձր «գրադուսից» հետո ստեղծվածմթնոլոլորտը)։
Քանի որ ինձ ընթերցում են նաև իմ «կլիենտները», ապա գալիք տարի նրանցից ոմանց մաղթում եմ իրենց ստեղծած «Հայկական աշխարհում» հայտնվելու հեռանկարը, իսկ մյուսներին էլ՝ անպատվեր մնալու և օգտագործվելու պատրաստակամություն հայտնելու, բայց ոչ մեկին պետք չգալու, այն է՝ անփող մնալու հեռանկարը։
Սերժի «դհոլները» և մեր անելիքը
Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակահատվածում Սերժ Սարգսյանը ոչ ֆորմալ առումով բավական լայն լիազորություններ ուներ։ Նրան վստահված էր նաև քաղաքական դաշտում որոշակի քայլեր անելու գործը։ Սերժ Սարգսյանն էլ այլ բան չէր կարողանում մտածել և ուրիշ ձև չէր պատկերացնում, քան քաղաքական գործընթացները հաճախորդների օգնությամբ կառավարելի պահելը։ Ըստ այդմ՝ Սարգսյանի հաճախորդներին թույլատրված էր հայհոյել իշխանությանը, բայց վճռական պահերին նրանք պետք է «սկզբունքայնություն» և «ոչ էմոցիոնալ պոռթկում» ունենային և դրանով իսկ նպաստեին իշխանության վերարտադրմանը։ Մնացածը՝ թատրոն էր ու «մի զրո պակասի» հաշիվ։
2003–ին հաճախորդի ֆունկցիան կատարեց Արտաշես Գեղամյանը, ով իր ճղճղան ձայնը գլուխը գցելով «սկզբունքային» դիրքորոշում ցուցաբերեց ու «ոչ էմոցիոնալ պոռթկմամբ» նախագահական ընտրությունների երկրորդ փուլում չմիացավ Ստեփան Դեմիրճյանին։
2008–ին Գեղմայանը կրկին տարերքի մեջ էր, բայց արդեն ինֆլյացիայի ենթարկված գործիչ էր ու հետընտրական փուլում ստիպված «մեյդան» հանվեց Սերժ Սարգսյանի «տարած հետ բերած» հաճախորդը՝ Արթուր Բաղդասարյանը։
Վերջին նախագահական ընտրություններից հետո վերջնականապես պայթեցին այնպիսի «ականներ» ու հաճախորդներ, ինչպիսին էին Վիկտոր Դալլաքյանը, Խոսրով Հարությունյանը և այլք։
Ի դեպ, եթե նկատում եք, բոլոր այն «ընդդիմադիրները», ովքեր Քոչարյանի օրոք քննադատում էին նրան, այսօր Սերժ Սարգսյանի մերձավորագույն շրջապատն են ներկայացնում, ինչը հաստատում է այն տեսակետը, որ գեղամյանները, արթուրները, դալլաքյանները կոնկրետ մարդու կողմից «վերբովկա» անցած հաճախորդներ են եղել ու նաև ա՛յդ մարդու թաքուն խնդրանքով են Քոչարյանի դեմ հանդես եկել։ Սա իմիջիայլոց։
Հիմա, երբ Ս. Սարգսյանն արդեն նախագահ է դարձել և ուզում է վերարտադրվել՝ կրկին փորձում է դիմել հին մեթոդին, բայց հնամաշ «դհոլներն» այդ գործում այլևս պիտանի չեն։ Այդ իսկ պատճառով էլ Սարգսյանը նոր «դհոլներ» է փնտրում։ «Դհոլներ», ովքեր կքննադատեն Սերժ Սարգսյանին, կպահանջեն ՀՀԿ «ճկուն» ղեկավարի հրաժարականը, «Օպերա–Բաղրամյան 26» «տռասի» վրա կաշխատեն, բայց ... դեմ կլինեն, ասենք, ԲՀԿ–ի հետ համատեղ Սերժի վերարտադրմանը նպաստող ընտրակեղծիքներ թույլ չտալուն։ Դա, նկատենք, շատ նման է 2003–ին Գեղամյանի տուն գնալուն և հայտարարելուն, թե նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելը կլեգիտիմացնի առաջին փուլի արդյունքները (ինչպիսի՜ արմատականություն, ինչպիսի՜ սկզբունքայնություն, ինչպիսի՜ հեղափոխականություն)։
ՀԱԿ–ում այսօր տիրող իրավիճակը, ՀԱԿ–ը ներկայացնող որոշ գործիչների գեղամյանաբարո «սկզբունքայնությունն» ու «թունդ հեղափոխական» հռետորաբանությունը ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանին հաջողվել է ոչ միայն «դհոլներ», այլ նաև «զուռնաներ» ու «շվիներ» գտնել (ապրի՛ Միշիկը, ապրի՛)։ Ասել է թե՝ նախագահական նստավայրը ժողգործիքների նոր խմբաքանակ է ներմուծել քաղաքական դաշտ։ Սակայն, նկատենք, որ եթե Սարգսյանը հետևողական է «ընդդիմադիրների» ժողգործիքավորման և տարածքի ականապատման հարցում, ապա մենք էլ հետևողական ենք լինելու «դհոլներին» շարքից հանելու և տարածքն ականազերծելու հարցում։
Էս անգամ Սարգսյանի մոտ նախկին «տրյուկները» չեն անցնելու։ Ասեմ, որ հաճախորդներին էս գլխից «մաչիտ» ենք անելու մինչև վարդապետի խազը։ Բաղրամյան 26–ում ճիշտ կանեն «վեշերը» հավաքեն, այլ ոչ թե «երկրորդ սերնդի» գեղամյանների օգնությամբ փորձեն վերարտադրվել։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Սա, թերևս, այս տարվա իմ վերջին հոդվածն է լինելու։ Օգտվելով առիթից, հարգելի՛ ընթերցողներ, շնորհավորում եմ ձեր Նոր տարին ու մաղթում ամենալավ բաները։ Առաջիկա օրերին կարելի է նույնիսկ ընկերական շրջապատով Տիգրան Սարգսյանի օրն ընկնել (նկատի ունեմ Թաթայի համերգից առաջ «տիրացուի» ընդունած բարձր «գրադուսից» հետո ստեղծված մթնոլոլորտը)։