Թուրքական իմամը մահմեդականներին կոչ է անում չվստահել Ձմեռ պապին
Թուրքական իմամ Սուլեյման Ենիչերին վերլուծել է Ձմեռ պապի վարքը և եկել այն եզրակացության, որ նրան վստահել չի կարելի։ Այս մասին գրում է իտալական «Corriere della Sera» պարբերականի կայքը։
Թուրքիայի հյուսիս–արևմուտքում բնակվող իմամը պարզաբանել է, որ Ձմեռ պապը նվերներ բաժանելու ժամանակ տուն է մտնում ծխնելույզով։ Նրա կարծիքով դա հակասում է Ղուրանի սկզբունքներին։
«Ձմեռ պապը տուն է մտնում լուսամուտներով կամ ծխնելույզով։ Եթե նա ազնիվ մարդ լիներ, ապա պետք է ներս մտներ դռնով, ինչպես մեզ մոտ է ընդունված»,–ասել է նա։