Կարծիք

30.10.2025 00:06


Արգիշտ, իսկ ինչո՞ւ աշխատանքից չես ազատում զոքանչիդ՝ քաղաքական զսպվածություն չցուցաբերելու համար

Արգիշտ, իսկ ինչո՞ւ աշխատանքից չես ազատում զոքանչիդ՝ քաղաքական զսպվածություն չցուցաբերելու համար

Այսօր քպ-ական Արգիշտի Մեխակյանը Էջմիածնի Մշակույթի տանը հանդիպել է այսպես կոչված աջակիցների հետ, չնայած մեր հավաստի տեղեկություններով հավաքվածների զգալի մասը ՀՀ այլ մարզերից, համայնքներից են եղել:

Ինչպես գիտեք «Մայր Հայաստան» կուսակցությունը նույնպես մասնակցում է Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին և բազմիցս դիմել է քաղաքապետարան՝ Էջմիածնի մշակույթի տանը հանդիպում կազմակերպելու համար։ Բայց մինչև հիմա մեզ մերժում են տարբեր պատճառներով, որպեսզի Մշակույթի տունը չտրամադրեն:

Վստահ եմ, վախենում են տեսնել իրական էջմիածինցիներով լցված լեփ լեցուն դահլիճ:

Հ.Գ. Ի դեպ այնտեղ են նաև որոշ դպրոցների տնօրեններ, այդ թվում Խ.Աբովյանի անվան թիվ 4-րդ միջնակարգ դպրոցի տնօրենը, ով նաև համատեղությամբ հանդիսանում է քպ-ական Արգիշտի Մեխակյանի զոքանչը:))

Հ.Գ. Նշեմ նաև, որ վերջերս աշխատանքից հեռացվել է Մ.Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը՝ քաղաքական զսպվածություն չցուցաբերելու մեղադրանքով: Իրականում պատճառը եղել է այն, որ քպ-ական Արգիշտի Մեխակյանը ցանկացել է ՄԿԱ գծով տեղակալ նշանակել իր ընկերոջ կնոջը, ով չի ունեցել բավարար մասնագիտական փորձ և վերջինիս նշանակմանը դեմ է եղել տնօրենը: Իսկ մյուս պատճառը այն է, որ տնօրենի մրցույթին մասնակցել է նաև Մեխակյանի քեռակինը, բայց ընտրվել է Լիլիթ Պետրոսյանը:

Արգիշտ, իսկ ինչո՞ւ աշխատանքից չես ազատում զոքանչիդ՝ քաղաքական զսպվածություն չցուցաբերելու համար։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Հարություն Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը