Քաղաքական

29.10.2025 23:07


«Մայր Հայաստանը» վերականգնելու է Վաղարշապատի Զվարթնոց թաղամասի «Սատանի անիվ» կոչվող կարուսելն ու հարակից հատվածը (տեսանյութ)

«Մայր Հայաստանը» վերականգնելու է Վաղարշապատի Զվարթնոց թաղամասի «Սատանի անիվ» կոչվող կարուսելն ու հարակից հատվածը (տեսանյութ)

«Մայր Հայաստանը» պարտավորվում է Վաղարշապատում իշխանությունը ստանձնելու դեպքում վերականգնել Զվարթնոց թաղամասի «Սատանի անիվ» կոչվող կարուսելն ու անճանաչելիորեն բարեկարգել կարուսելի հարակից հատվածը, ժամանցի ընտանեկան գոտի ստեղծել, երեխաների սիրելի վայրը դարձնել և ֆոտբոլի դաշտ կառուցել:

Այսօր Էջմիածնի Զվարթնոց թաղամասում քարոզարշավի ժամանակ ծրագրային այս դրույթին են անդրադարձել «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը և Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններում «Մայր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանը։

Այս խորագրի վերջին նյութերը