Հրդեհ է բռնկվել Երևանի շախմատի տան մոտ գործող «Տաշիր Պիցցա» սննդի կետում
Երևանի կենտրոնում՝ Շախմատի տան մոտակայքում գտնվող «Տաշիր պիցցա» ցանցի հաստատություններից մեկում, հրդեհ է բռնկվել, հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Հրշեջ-փրկարարական ծառայության երեք հրշեջ ջոկատ օպերատիվ կերպով ժամանել են դեպքի վայր։ Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։
Ականատեսների խոսքով՝ հրդեհը կարող էր սկսվել խոհանոցում, ենթադրաբար՝ ֆրիտյուրի սարքի անսարքության պատճառով, սակայն այդ վարկածի պաշտոնական հաստատում չկա:
Հրշեջները շարունակում են աշխատել տեղում, պարզվում են դեպքի պատճառներն ու մասշտաբները: